Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի 28 դեկտեմբերի, ՀՕ-293, այսուհետ՝ օրենք) 9-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ831-րդ հոդվածով.
«Հոդված 831. Հեռուստառադիոընկերությունների կողմից ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը,ինչպես նաեւ մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչեւերկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: