Armenian ARMSCII Armenian
Կ-4681-20.03.2014,20.02.2015-ՏՏ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքում՝

1) 18-րդ հոդվածը «աղբավայրերի» բառից հետո լրացնել «, համայնքային եւ մասնավոր գերեզմանատների» բառերով.

2) 23-րդ հոդվածի 1-ին մասի «զինվորական եւ քաղաքացիական գերեզմանոցների» բառերը փոխարինել «պետական գերեզմանատների» բառերով.

3) 60-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «զինվորական եւ քաղաքացիական գերեզմանոցներ են» բառերը փոխարինել «պետական կամ համայնքային գերեզմանատներ են, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: