Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 37-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը.
1. 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«13) կազմակերպում է համայնքային գերեզմանատների գործունեությունը եւ մասնագիտական վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գործող մասնավոր գերեզմանատների գործունեության նկատմամբ.»:
2. 16-րդ մասից հետո հոդվածը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետեւյալ լիազորությունը.
- կազմակերպում է գերեզմանատների զբաղեցրած հողերի օգտագործման ու կառուցապատման սխեմաների մշակման աշխատանքները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: