Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել 156.1 հոդվածով` հետյալ բովանդակությամբ.
«Հոդված 156.1. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում խախտումներ իրականացնելը
1. Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինների կողմից , գերեզմանատների շահագործման եւ պահպանման գործառույթների չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը, այդ թվում քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարական նորմերը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Հուղարկավորությունների կազմակերպման իրականացման համար նախատեսված կարգերն ու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի բազմապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կողմից համայնքային գերեմանատներում գերեզմանատեղի, ինչպես նաեւ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար անվճար կամ վճարովի հիմունքներով տրամադրվող հողատարածքների սահմանված չափերից ավելիի տրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
4. Գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկի չափով:
5. Փակ գերեզմանատներում գերեզմանատեղի հատկացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգհարյուրապատիկի չափով:
6. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նոր գերեզմանատների եւ դիակիզարանների կազմակերպման համար հողատարածքների տրամադրման դեպքում օրենքով սահմանված նորմերի եւ պարտադիր պայմանների խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
7. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքներում նպատակային եւ գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն իրականացնելը `
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
8. Գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինների կողմից գերեզմանատեղերի հաշվառման, հուղարկավորությունների գրանցման մատյանների վարման, գերեզմանների վկայականի տրամադրման գործառույթների չիրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
9. Մասնավոր գերեզմանատների կազմակերպման եւ շահագործման համար օրենսդրությամբ սահմանված պարտադիր պայմանների խախտելը կամ օրենքով սահմանված պարտավորությունների չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկի չափով:
Սույն մասի 1-ին պարբերությամբ նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհազարապատիկի չափով:
10. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին պարբերությամբ սահմանված խախտումը վերացնելու մասին պետական լիազոր մարմնի ցուցումները չկատարելը
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհազարապատիկի չափով:
11. Վերահուղարկավորության իրականացումը՝ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:
12. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից առանց քաղաքաշինական փաստաթղթերում օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող շինությունությունների առկայության եւ այլ պահանջների պահպանման՝ մասնավոր գերեզմանատների կառուցման համար շինարարական թույլտվությունների տրամադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
13. Երեւանում գտնվող գերեզմանատների գործունեության եւ դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման կարգը խախտելը.
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:
Հոդված 2. Օրենքի 219.1 հոդվածի 2-րդ մասը «156-րդ» բառից հետո լրացնել «156.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մասնավոր գերեզմանատների մասով, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ 9-րդ, 10-րդ եւ 13-րդ մասերով» բառերը, իսկ 244դդ հոդվածի 1-ին մասի «152.2-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերից հետո լրացնել «156.1 հոդվածով» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առաջարկվում է հստակեցնել գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները, հուղարկավորության կազմակերպման հիմնական սկզբունքներն ու պայմանները, ինչպես նաեւ մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձեւավորման սկզբունքներն ու մոտեցումները: Արդյունքում, անհրաժեշտություն է առաջանում նշված օրենքի նախագծի դրույթները համապատասխանեցնել ՀՀ գործող օրենսդրության հետ: Մասնավորապես` ՀՀ հողային օրենսգիրք, «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքներ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձեւավորման հետ կապված հարցերը: Այդ պարագայում`
- քանի որ մասնավոր գերեզմանատները կարող են կազմակերպվել նաեւ մասնավոր հողատարածքի վրա, որոնք չեն հանդիսանա պատմական եւ մշակութային նշանակության հողամասեր, ուստի առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ հողային օրենսգրքում եւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասինվ» ՀՀ օրենքում` պետական եւ քաղաքացիական գերեզմանատների մասով.
- գերեզմանատների գործունեության արդյունավետ կազմակերպման եւ մասնավոր գերեզմանատների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություն
- հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների պատշաճ շահագործման, ինչպես նաեւ նշված ծառայությունների մատուցման բարելավման նպատակով` առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով` հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինների կողմից գերեզմանատների շահագործման եւ պահպանման գործառույթների չիրականացման կամ ոչ պատշաճ իրականացման, այդ թվում քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարական նորմերի խախտման համար վարչական տուգանքերի սահմանմամբ: Ինչպես նաեւ լրացում կատարել «Տեղական տուրքերի եվ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության իրավաբանական վարչության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից համատեղ:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունների հստակեցման, ինչպես նաեւ մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձեւավորման ուղղությամբ վերացնել առկա օրենսդրական բացերն ու հակասությունները: