Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-242-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «որպես հարկային մարմնին վճարվող գումարներ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա: