Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-3392-20.07.2004-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 173՛-րդ հոդվածով.

«Հոդված 173՛. Ծխախոտի իրացմամբ զբաղվող հաստատությունների կողմից ծխախոտի վաճառքի կանոնները խախտելը

Ծխախոտի իրացմամբ զբաղվող հաստատությունները ծխախոտի վաճառքի կանոնները խախտելու դեպքում ենթարկվում են պատասխանատվության՝

1) ծխախոտի վաճառքի առաջին խախտումն արձանագրվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնա-պատիկի չափով.

2) ծխախոտի վաճառքի կանոնների խախտումը կրկնակի արձանագրվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, եւ ծխախոտի վաճառքով զբաղվելու թույլտվության գործողությունը կասեցվում է 1 տարի ժամկետով:»:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: