Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-3392-20.07.2004-ՍԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը(6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 173՛-րդ հոդվածով.

«Հոդված 173. Ծխախոտի իրացմամբ զբաղվող հաստատությունների կողմից

ծխախոտի վաճառքիկանոնները խախտելը

Ծխախոտի վաճառքով զբաղվող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից վաճառքիկանոնները խախտելու դեպքում՝

առաջանում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով կամ գործունեության թույլտվությունը (լիցենզիան) կասեցվում է 1 տարի ժամկետով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: