Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-726-23.02.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասում, 3-րդ մասի 5-րդ կետում եւ 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «58,35» թիվը փոխարինել «113,4» թվով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի աղյուսակի «Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ» տողի «Դրույքաչափը» սյունակում «1%» թիվը փոխարինել «5%» թվով.

2) 1.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված շրջանառության հարկը կարող է նվազեցվել առեւտրական /առք ու վաճառքի/ գործունեություն իրականացնողների կողմից անմիջականորեն վաճառքի/վերավաճառքի նպատակով օրենքով սահմանված պահանջներին համապատասխան ապրանքներ ձեռք բերելու փաստաթղթավորված գործարքների հանրագումարի 4 % չափով: Սակայն հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված շրջանառության հարկը չի կարող պակաս լինել առեւտրական /առք ու վաճառքի/ գործունեություն իրականացնողների համար հարկվող օբյեկտի 1.5%-ից:».

3) 3-րդ մասից հանել «իսկ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերում` 1.1-ին մասով սահմանված դրույքաչափերով» բառերը:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում «պարտավոր» բառը փոխարինել «կարող» բառով, իսկ «բոլոր» բառը հանել:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 3.1-րդ եւ 4-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 14.1-րդ հոդվածը:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը:

Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: