Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտում արձանագրվելու դեպքում արձանագրությամբ խախտում կատարած հաշվետու ժամանակաշրջանների համար շրջանառության հարկի ճշտված հաշվարկներ չեն կարող ներկայացվել:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից եւ գործում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: