Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-67017-03.12.2014,23.02.2015-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել 4-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4) Ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի սույն օրենսգրքի 29.2-րդ գլխով նախատեսված դեպքերում։»:

Հոդված 2. Օրենսգրքի V-րդ բաժինը լրացնել 29.2-րդ գլխով հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 29.2

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

«Հոդված 216.5 Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործերը

1. Վարչական դատարանին ընդդատյա են անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հետեւյալ գործերը.

1) անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործողությունը կամ անգործությունը կամ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.

2) անձնական տվյալներ մշակող կամ անձնական տվյալներ մշակելու նկատմամբ հսկողություն իրականացնող վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը կամ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.

2. Սույն հոդվածի 1-ին մասի վրա տարածվում է սույն օրենսգրքով նախատեսված վիճարկման կամ պարտավորեցման կամ գործողության կատարման կամ ճանաչման հայցի կանոնները:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից: