Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի՝
1. 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 67-րդ եւ 68-րդ կետերով.
«67. Ճանապարհային անվտանգության աուդիտորների եւ թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման քննություն ընդունելու համար՝ | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
68. Ճանապարհային անվտանգության աուդիտորների եւ թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման վկայական տալու համար՝ | բազային տուրքի 10-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: