Հոդված 1. «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Անհատական տվյալների մասին» բառերը փոխարինել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 8-րդ հոդվածի 1-ին մասում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «անհատական» բառերը փոխարինել «անձնական» բառերով:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից։