ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքը սահմանում է երկակի նշանակության ապրանքների եւ տեխնո՟լո՟գիաների արտահանման վերահսկողության բնագավառում պետական քաղաքականու՟թյան իրականացման սկզբունքները, վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտ՟ների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը, ինչպես նաեւ կարգավորում է երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների եւ վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտների միջեւ հարաբերությունները:
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) երկակի նշանակության ապրանքներ եւ տեխնոլոգիաներ (այսուհետ` վերահսկվող ապրանքներ)՝ հումք, նյութեր, սարքավորումներ, գիտատեխնիկական տեղեկատվություն, ծառայություններ, մտավոր սեփականության օբյեկտներ, որոնք կիրա՟ռելի են քաղաքա՟ցիական նպատակների համար ու իրենց բնույթին եւ հատկություններին համապա՟տասխան կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի եւ դրա փոխադրման միջոցների ստեղծման համար.
2) զանգվածային ոչնչացման զենք՝ միջուկային, քիմիական եւ բակտերիոլոգիական (կենսաբանական) զենք.
3) փոխադրման միջոցներ՝ հրթիռներ եւ հեռակառավարվող (առանց օդաչուի) թռչող սարքեր, որոնք ունակ են փոխադրելու զանգվածային ոչնչացման զենք.
4) արտահանում՝ վերահսկվող ապրանքների դուրս հանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից՝ մշտական կամ ժամանակավոր տեղակայման, օգտագործման նպատակով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք հետադարձ արտահանման պարտավորությամբ ներմուծվող վերահսկվող ապրանքների արտահանումը նույն արտահանող երկիր.
5) արտահանման վերահսկողություն՝ սույն օրենքով սահմանված վերահսկվող ապրանքների արտահանման եւ տարանցիկ փոխադրման առումով միջոցառումների ամբողջություն, որի նպատակն է այդ արտահանման կարգի խախտումների հայտնաբերումը, կանխումը եւ խափանումը.
6)արտահանման վերահսկողության ներկազմակերպական ծրագիր՝ կազմա՟կերպ՟չա՟կան, վարչական, տեղեկատվական եւ այլ բնույթի միջոցառումներ, որոնք իրականացնում են առեւտրային կազմակերպությունները արտահանման վերահսկողության կանոնները պահ՟պա՟նելու նպատակով.
7) վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտներ (այսուհետ՝ արտահանող սուբ՟յեկտ)՝ իրավաբանական եւ ֆիզի՟կական անձինք, կազմակերպություններ, որոնք իրականացնում են վերահսկվող ապրանքների արտահա՟նում.
8)վերջնական օգտագործող՝ օտարերկրյա կազմակերպություն, իրավաբանական եւ ֆիզիկական անձ, որը Հայաստանի Հանրապետությունից արտահանվող կամ Հայաստանի Հանրապե՟տու՟թյանտարածքով տարանցիկ փոխադրվող վերահսկվող ապրանքի իրական օգտագոր՟ծողն է.
9) արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմներ՝ զանգվածային ոչնչացման զենքի եւ դրանց փոխադրման միջոցների, ինչպես նաեւ դրանց ստեղծման համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների եւ երկակի նշանակության ապրանքների վերահսկողության եւ չտարածման նպատակով ընդհանուր քաղաքականություն իրականացնող պետությունների միավորումներ:
Արտահանման վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենս՟դրու՟թյունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղա՟քա՟կանությունը հանդիսանում է նրա ներքին եւ արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասը եւ իրականացվում է բացառապես պետության անվտանգության, նրա քաղաքական եւ ռազմական շահերն ապահովելու նպատակով:
Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետությանքաղա՟քականությունը իրականացվում է հետեւյալ հիմնական սկզբունքների հիման վրա`
1) զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների չտարածման, ինչպես նաեւ վերահսկվող ապրանքների արտահանման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարման.
2) վերահսկվող ապրանքների արտահանման թույ՟լատվական մեխանիզմի, իսկտարանցիկ փոխադրման դեպքում՝ ծանուցման կիրառման.
3) արտահանման վերահսկողության վերաբերյալ հարցերում օրինականության, հրա՟պա՟րակայնության եւ տեղեկատվության մատչելիության ապահովման.
4) Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի առաջնայնության.
5) արտահանման վերահսկողության իրականացման միայն այն չափով, որն անհրա՟ժեշտէ դրա նպատակներին հասնելու համար.
6) միջազգայիննորմերին եւ պրակտիկային արտահանման վերահսկողության մեթոդների եւ ընթացակարգերի համապատասխանեցման եւ ներդաշնակեցման.
7) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների չտարածման, ինչպես նաեւ վերահսկվող ապրանքների արտահանման բնագավառում համագործակցության:
Արտահանման վերահսկողության նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.
2) զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների չտարածման, ինչպես նաեւ վերահսկվող ապրանքների արտահանման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնածպարտավորությունների կատարումը.
3) միջազգային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության տնտեսության ինտեգրվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Հոդված 6.Վերահսկվող ապրանքների ցանկերը (ցուցակները)
Վերահսկվող ապրանքների ցանկերը (ցուցակները) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 2.
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Արտահանման վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման եւ իրականացման, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեության համակարգման եւ արդյունավետ համագործակցության ապահովման, ինչպես նաեւ արտահանման վերահսկողության ուղղությամբ աշխատանքների կազմա՟կերպչամեթոդական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվում է արտա՟հանման վերահսկողության հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):
2. Հանձնաժողովի գործառույթներն են՝
1) Հայաստանի Հանրապետությունում արտահանման վերահսկողության զարգացման եւ կատարելագործման ուղղությամբ միջոցառումների մշակումը.
2) վերահսկվող ապրանքների ցուցակների մշակման աշխատանքների համակար՟գումը.
3) վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը կամ մերժումը.
4) արտահանմանը վերահսկողության ոլորտում միջազգային համագործակցության հարցերի քննարկումը.
5) արտահանման վերհասկողության ոլորտում գործառույթներ իրականացնող Հա՟յաս՟՟տանի Հանրապետության պետական մարմինների տարաձայնությունների քննար՟կումը.
6) Հայաստանի Հանրա՟պե՟տության կառավարության սահմանած կարգով արտահանող սուբյեկտների հաշվառման իրականացումը.
7) արտահանող սուբյեկտներին արտահանման վերահսկողության վերաբերյալ օրենսդրության եւ արտահանման վերա՟հսկողության միջազգային ռեժիմների վերաբերյալ խորհրդատվության տրա՟մադրումը.
8) վերահսկվող ապրանքների տարան՟ցիկ փոխադրման վերաբերյալ արտահանող սուբյեկտի ծանուցումների ընդունումը եւ գրանցումը, արտահանման վերահսկողության գործընթացի մասնակից իրավասու մարմիններին տեղեկատվության տրամադրման կազմակերպումը:
3. Հանձնաժողովի անհատական կազմը եւ կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8.Արտահանման վերահսկողության նպատակների համար պետական մարմիների՝ տեղեկատվություն ստանալը
1. Արտահանման վերահսկողության բնագավառում գործառույթներ իրակա՟նացնող Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն պահանջել եւ ստանալ վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտներից փաստաթղթեր, տեղեկատվություն, գրավոր եւ բանավոր բացատրություններ, որոնք անհրաժեշտ են արտահանման վերահսկողության նպատակների համար:
2. Արտահանող սուբյեկտները պատասխանատվություն են կրում արտահանման վերահսկողության նպատակների համար արտահանման վերահսկողության ոլորտում համա՟պատասխան գործառույթներ իրականացնող պետական մարմիններին ներկայաց՟վող տեղեկատվության հավաստիության համար:
3. Արտահանող սուբյեկտների կողմից արտահանման վերահսկողության ոլորտում համապատասխան գործառույթներ իրականացնող պետական մարմիններին տրամա՟դրվող տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես արտահանման վերահսկո՟ղության նպատակների համար:
4. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկատվությունը չի կարող հրապարակվել, օգտագործվել վերոհիշյալ մարմինների պաշտոնատարանձանց կողմից անձնական նպատակներով, տրամադրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 9. Կազմակերպությունների արտահանման վերահսկողության ներկազմակերպական ծրագիրը
Արտահանման վերահսկողության ներկազմակերպական ծրագրերի ստեղծումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության եւ անվտանգու՟թյան պահպանման բնագավառում պետական կարիքների բավարարման նպատակով գիտական եւ (կամ) արտադրական գործունեություն իրականացնող կամ վերահսկվող ապրանքների հետ կապված մշտապես արտաքին տնտեսական գործարքներ իրականաց՟նող առեւտրային կազմակերպությունների համար:
Հանձնաժողովն աջակցում է առեւտրային կազմակերպություններում արտա՟հան՟ման վերահսկողության ներկազմակերպական ծրագրերի ստեղծմանը եւ տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվական-մեթոդական աջակցություն:
ԳԼՈՒԽ 3.
ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 10. Վերահսկվող ապրանքների արտահանմանը ներկայացվող պահանջները
Վերահսկվող ապրանքների արտահանումն իրականաց՟վում է միայն վերջնական օգտագործողի գրավոր պարտավորության առկայության դեպքում, որի համաձայն՝ նշված ապրանքները չպետք է օգտագործվեն զանգվածային ոչնչացման զենքի կամ դրա փոխադրման միջոցների ստեղծման նպատակով եւ վերաարտահանվեն կամ երրորդ կողմին փոխանցվեն առանց Հանձնաժողովի թույլտվության:
Հանձնաժողովն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պահանջել օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնի գրավոր հավաստումը՝ վերահսկվող ապրանքի զանգվածային ոչնչացման զենքի կամ դրա փոխադրման միջոցների ստեղծման նպատակով չօգտագործելու վերաբերյալ, ինչպես նաեւվերահսկվող ապրանքների օգտագործման վերաբերյալ ստանձնած պարտավորությունների կատարման ստուգման իրավունք:
Վերահսկվող ապրանքների արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը կարող է իրականացվել ցանկացած պետություն, բացառությամբ այն պետությունների, ուր այդ՟պիսի արտահանումը արգելված է կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապե՟տության միջազգային պարտավորություններին համապատասխան:
Հոդված 12. Վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվությունը
1. Հայաստանի Հանրապետությունից վերահսկվող ապրանքների արտահանումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից տրվող թույլտվության հիման վրա:
2. Թույլտվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով եւ չափով:
Հոդված 13. Վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվություն ստանալը
1. Վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու համար սուբյեկտը Հանձնաժողովին ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը.
1) դիմում, որտեղ նշվում է իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու եւ գործունեության իրականաց՟ման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության եւ գործունեության իրականացման վայրերը.
2) վերահսկվող ապրանքների արտահանմանն առնչվող փաստաթղթեր.
3) սույն օրենքի 10 -րդ հոդվածում նախատեսված փաստաթուղթը կամ փաստա՟թղթերը.
4) վերահսկվող ապրանքների՝ սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված ցանկին (ցուցակին) պատկանելիության վերաբերյալ 15-րդ հոդվածում սահմանված կարգով իրականացված մասնագիտական փորձաքննությամբ տրված փորձագիտական եզրակացությունը.
5) արտադրողի անվանումը:
2. Վերահսկվող ապրանքների ժամանակավոր արտահանումը, մասնավորապես սեփական կարիքները հոգալու համար կամ ցուցահանդեսներում ցուցադրելու նպատա՟կով, թույլատրվում է Հանձնաժողովի կողմից, պայմանով, որ դրանք կմնան այդ ապրանքներն արտահանողի անմիջական հսկողության ներքո եւ կվերադարձվեն Հայաստանի Հանրապետություն սահմանված ժամկետներում:
3. Վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվություն տալու կամ մերժելու որոշումն ընդունվում է դիմումը Հանձնաժողովին ներկայացնելու պահից սկսած 45 օրվա ընթացքում:
Որոշման ընդունման մասին արտահանող սուբյեկտին հայտնվում է գրավոր` որոշման կայացման պահից 5 օրվա ընթացքում: Թույլտվությունը մերժելու դեպքում գրավոր պատասխանում նշվում են մերժման պատճառները:
1. Թույլտվությունը մերժվում է հետեւյալ հիմքերով`
1) սուբյեկտի կողմից ներկայացված փաստաթղթերի ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված լինելը.
2) սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված վերահսկվող ապրանքների արտահանման արգելքների եւ սահմանափակումների առկայությունը.
3) վերահսկվող ապրանքների արտահանման հետեւան՟քով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելու կամ դրա սպառնալիքի առկայությունը.
4)Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին հակասելը.
5) նախկինում արտահանող սուբյեկտի կողմից թույլ տրված արտահանման վերա՟հսկո՟ղության կանխամտածված խախտումների առկայությունը:
2. Հանձնաժողովի կողմից տրված թույլտվու՟թյան գործողությունը կարող էդադարելհետեւյալ դեպքերում.
1) արտահանող սուբյեկտի դիմումի հիման վրա.
2) արտահանող սուբյեկտի լուծարման դեպքում.
3) եթե թույլտվությունը տրամադրվել է կեղծ կամ խեղաթյուրված փաստաթղթերի հիման վրա.
4) սույն հոդվածի 1-ին կետի 2-4-րդ կետերով նախատեսված հիմքերի ի հայտ գալը.
5) արտահանող սուբյեկտի կողմից արտահանման վերահսկողությանբնագավառը կարգավորող իրավական ակտերի խախտումը:
1. Արտահանող սուբյեկտը արտահանման նպատակով պարտավոր է սույն օրենքի6-րդ հոդվածում նախատեսված ցանկերում (ցուցակներում) նշված վերահսկվող ապրանք՟ների հետ նույնականացման նպատակով կազմակերպել վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննությունը:
2. Վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Կատարված մասնագիտական փորձաքննության (նույնացման) հավաստի եւ հիմնավորված լինելու ամբողջ պատասխանատվությունը կրում է այն իրականացնողը:
ԳԼՈՒԽ 4.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 16. Վերահսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքով վերահսկվող ապրանքների տարանցիկ փոխադրումն իրականացվում է տարանցիկ փոխադրման մասին նախնական ծանուցման հիման վրա: Ծանուցումը ներկայացվում է Հանձնաժողով վերահսկվող ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նախատեսված ժամկետից առնվազն հինգ օր առաջ: Տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները`
1) փոխադրման ենթակա վերահսկվող ապրանքների անվանացանկը.
2) փոխադրման միջոցը.
3) արտահանողի, փոխադրողի եւ ներմուծողի անվանումը (անունը).
4) երթուղին.
5) տարանցիկ փոխադրման նախատեսվող ժամկետը:
Ծանուցմանը կցվում է արտահանման պետության վերահսկվող ապրանքների արտահանման համապա՟տաս՟խան թույլտվության (լիցենզիայի) պատճենը:
2. Տարանցիկ փոխադրման մասին ծանուցումները գրանցվում են Հանձնաժողովի համապատասխան գրանցամատյանում:
3. Հանձնաժողովը վերահսկվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու օրվանից առնվազն մեկ օր առաջ տեղյակ է պահում շահագրգիռ պետական մարմիններին՝ կցելով սույն հոդվածի առաջին կետում նշված տեղեկությունները:
ԳԼՈՒԽ 5.
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հանրապետության միջազգային համագործակցությունը
Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազ՟գային համագործակցությունն ուղղված է`
1) օտարերկրյա պետությունների հետ համագործակցությանը՝ զանգվածային ոչնչաց՟ման զենքի, դրա փոխադրման միջոցների, ինչպես նաեւ դրանց ստեղծման տեխնոլո՟գիա՟ների տարածման կանխարգելման համար.
2) միջազգային հարաբերությունների կայուն եւ անվտանգ համակարգի ձեւավորման նպաստելուն.
3) համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետությանտնտեսու՟թյան հավասար եւ փոխշահավետ հիմունքներով ներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը.
4) ապրանքների, տեղեկատվության, աշխատանքների, ծառայությունների, մտավոր սեփականության արդյունքների միջազգային փոխանակման բնագավառում Հայաստանի Հանրապետության մասնակցության ակտիվացմանը.
5) արտահանման վերահսկողության միջազգային եւ ներպետական մեխանիզմների կատարելագործմանը, արտահանման վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքերի բացահայտմանը:
Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազ՟գային համագործակցությունն իրականացվում է արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմներին սկզբունքներին համապատասխան եւ միջազգային համաժո՟ղովներում Հայաստանի Հանրապետության մասնակցության, օտարերկրյա պետու՟թյունների եւ միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների եւ խորհրդա՟տվու՟թյունների անցկացման միջոցով, տեղեկատվության փոխանակմամբ, ինչպես նաեւ երկկողմանի եւ բազկակողմանի հիմունքերով համատեղ ծրագրերի եւ այլ միջոցառումների անցկացմամբ:
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, իրենց իրավասության սահմաններում, համագործակցում են օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների եւ կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների հետ:
Արտահանման վերահսկողության ներպետական գործընթացներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է արտահանման վերահսկո՟ղության ոլորտի հասարակական միավորումների եւ օտարերկրյա պետու՟թյուն՟ների կամ միջազ՟՟գային կազմակերպությունների միջեւ կապերի հաստատմանը:
ԳԼՈՒԽ 6.
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Արտահանման վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենս՟դրության խախտման համար իրավաբանական եւ ֆիզիկական անձիք պատասխանա՟տ-վություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանըհաջորդող տասներորդ օրը: