Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-3401-21.07.2004-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (1997 թվականի դեկտեմբերի 27, ՀՕ-186, այսուհետ՝ օրենք) կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումները՝

ա) 19-րդ հոդվածի 5-րդ կետի 5.10-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5.10. վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի եւ քլիրինգի իրականացման համար՝

տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով»,

բ) ուժը կորցրած ճանաչել 19-րդ հոդվածի 5-րդ կետի 5.11 եւ 5.12 կետերը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վեց ամիս հետո: