Armenian ARMSCII Armenian
Կ-3401-21.07.2004-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 5-րդ կետի 5.10-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5.10. վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի եւ քլիրինգի իրականացման համար՝

տարեկան                     բազային տուրքի 250-ապատիկի չափով»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել 19-րդ հոդվածի 5-րդ կետի 5.11 եւ 5.12 ենթակետերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո: