Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) հոդված 2-ի «առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ « առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչ` սույն օրենքով սահմանված դեպքերում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման վերաբերյալ ծանուցում ներկայացրած եւ առեւտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.»
Հոդված 2. Օրենքի 3.1-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Հոդված 3.1 Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը
1. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքում) կազմակերպման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը: Անձը կարող է սկսել իրականացնել իր գործունեությունը ծանուցումը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հինգ աշխատանքային օր հետո:
2. Ծանուցումը պետք է ներառի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա բացահայտելու սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձին, մասնավորապես՝ իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը, գտնվելու եւ գործունեության իրականացման վայրերը, պետական գրանցման համարը, գործունեությունը սկսելու նախատեսվող ժամկետը: Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, գործունեության իրականացման վայրը, պետական հաշվառման համարը, գործունեությունը սկսելու նախատեսվող ժամկետը: Ծանուցման ձեւը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:
3. Հայաստանի Հանրապետությունում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձինք հաշվառվում են պետական լիազոր մարմնի կողմից ծանուցումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվառված անձանց ցանկը ենթակա է հրապարակման պետական լիազոր մարմնի պաշտոնական կայքում: Հաշվառման վարման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:
4. Լիազոր մարմինը ծանուցում ներկայացրած անձանց հաշվառումն իրականացնում է ըստ ծանուցում ներկայացրած իրավաբանական անձի անվանման եւ պետական գրանցման համարի, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունի եւ պետական հաշվառման համարի: Ընդ որում, եթե իրավաբանական անձի անվանման (անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունի) եւ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) միջեւ առկա են անհամապատասխանություններ՝ հաշվառումն իրականացվում է ըստ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի):
5. Եթե ծանուցում ներկայացրած անձը ներկայացված տեղեկատվութան մեջ կատարել է սխալներ (այդ թվում նաեւ՝ վրիպակներ, բացթողումներ, թերություններ), ապա լիազոր մարմինը հաշվառումն իրականացնում է ըստ ներկայացված տեղեկատվության: Սխալ ներկայացված տեղեկատվության ռիսկը կրում է ծանուցում ներկայացրած անձը:
6. Պետական լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցում ներկայացրած անձն իր մասով թերություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազոր մարմնին՝ նշելով թերությունները եւ փոփոխման ենթակա տեղեկատվությունը: Պետական լիազոր մարմինը պարտավոր է գրավոր տեղեկացումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարել հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն եւ հրապարակել պաշտոնական կայքում:
7. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության իրականացման համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է վերակազմակերպման կամ անվանման (անվան) կամ գտնվելու վայրի փոփոխման մասին գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկացումը ստանալուց հետո պետական լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն եւ հրապարակում իր պաշտոնական կայքում:
9. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է պահպանել բոլոր պահանջները, որոնք սահմանվել են օրենքով` կախված առեւտրի իրականացման վայրի տեսակից:
10. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպիչը պարտավոր է ծանուցել գործունեություն սկսելու մասին, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք, եւ գործում են առեւտրի օբյեկտներ: Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գերակա հանրային շահերով օտարվող տարածքներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի սահմանագծերից դուրս, բացառապես շարժական բաց վաճառատեղերի (վաճառասեղանների) միջոցով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման դեպքերի վրա:
11. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առեւտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը պետք է ներառեն հետեւյալ պարտադիր պայմանները`
ա) առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման եւ հաշվառման համարը, ամսաթիվը.
բ) առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման կամ հաշվառման համարը եւ ամսաթիվը.
գ) առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը եւ դրանց թիվը).
դ) վաճառատեղի հերթական համարը եւ հատկացվող տարածքի մակերեսը (մ2).
ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.
զ) պայմանագրի կնքման եւ գործողության ժամկետները:
12. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առեւտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը ուժի մեջ են մտնում պայմանագիր կնքած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրվանից: Օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան նորով փոխարինելու դեպքում նախկինում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենան գրանցումից հանելու օրվանից մինչեւ նոր հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրը վաճառատեղում (այդ թվում` առեւտրի օբյեկտում) առուվաճառք իրականացնելն արգելվում է: Սույն մասի պահանջները չեն տարածվում առեւտրի իրականացման վայրերում բացառապես գյուղատնտեսական արտադրանքի եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառասեղանների վրա, որոնց մասով օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:
13. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչն իր հաշվին, սույն օրենքով սահմանված ժամկետներից սկսած, առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջեւ ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարան, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առեւտրի օբյեկտի) եւ հարկային մարմնի համար տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը եւ տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:
14. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում:
15. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության իրականացման համար հաշվառված անձի կողմից ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ ծանուցման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար հաշվառված անձը լիազոր մարմին պետք է ներկայացնի նոր ծանուցում` նշելով ծանուցման մեջ ներառվող տեղեկությունները եւ ծանուցման ենթակա գործունեության իրականացման փոփոխվող կամ նոր վայրը:
16. Սույն հոդվածի 14-րդ եւ 15-րդ մասերի պահանջների խախտմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելը համարվում է առանց ծանուցման ծանուցման ենթակա գործունեության իրականացում:
17. Գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում եւս ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու ծամուցման դեպքում լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն եւ հրապարակում իր պաշտոնական կայքում: Ծանուցման ենթակա նույն գործունեությամբ մեկից ավելի վայրերում իրականացնելու դեպքում հաշվառման մեջ նշվում են ծանուցման ենթակա նույն գործունեության իրականացման բոլոր վայրերը:
18. Սույն հոդվածի 14-17-րդ մաերի պահանջները տարածվում է միայն ծանուցման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք սույն օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն ծանուցման մեջ նշված վայրում:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ եւ 3.5-րդ հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ՝
«Հոդված 3.2 Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածգագրին դասվող օղու ներմուծման գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցումը
1. Ցանկացած անձ, որը ցանկանում է իրականացնել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեություն, պարտավոր է այդ մասին ծանուցում եւ պետական տուրքի վճարման անդորրագիր կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիր ներկայացնել պետական կառավարման լիազոր մարմին:
2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցման կարգը, ծանուցման ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Պետական լիազոր մարմինը իրականացնում է ծանուցում ներկայացրած անձանց հաշվառում: Հաշվառման վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 3.3 Ծանուցված գործունեության կասեցումը
1. Ծանուցված գործունեության կասեցումը տվյալ գործունեությամբ զբաղվող անձին ծանուցման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:
2. Պետական լիազոր մարմինը իրավասու է կասեցնել առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի գործունեությունը ծանուցված գործունեության մասով, եթե`
1) ծանուցում ներկայացրած առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից կնքվել է սույն օրենքի 3.1 հոդվածի 11-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ վաճառատեղերի տրամադրման պայմանագիր.
2) ծանուցում ներկայացրած առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 3.1 հոդվածի 12-րդ, 13-րդ մասերով կամ 7-րդ հոդվածով սահմանված պահանջներից որեւէ մեկը.
3) ծանուցում ներկայացրած անձը սույն օրենքով նախատեսված փոփոխությունների մասին լիազոր մարմնին սահմանված ժամկետում չի հայտնել.
4) ծանուցում ներկայացրած անձը չի վճարել տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված տարեկան հերթական պետական տուրքը
5) սույն օրենքով նախատեսված դեպքերում ծանուցված գործունեության դադարեցման մասին լիազոր մարմնի կողմից դիմում ներկայացնելիս:
3. Պետական լիազոր մարմինը իրավասու է կասեցնել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեությամբ զբաղվելու մասին ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը՝ ծանուցված գործունեության մասով, եթե ծանուցում ներկայացրած անձը չի կատարել ծանուցման կարգով սահմանված պահանջները կամ չի վճարել տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված տարեկան հերթական պետական տուրքը:
4. Ծանուցված գործունեության կասեցման ընթացքում անձը չի կարող իրականացնել որեւէ գործողություն ծանուցված գործունեության մասով, բացառությամբ այն գործողությունների, որոնք ուղղված են կասեցման պատճառները վերացնելուն:
5. Ծանուցված գործունեության կասեցման ժամկետի ընթացքում գործունեության վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձի կողմից սույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելը դիտարկվում է որպես առանց ծանուցում ներկայացնելու ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվել եւ առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
6. Ծանուցված գործունեությունը կասեցվում է ծանուցման ենթակա գործունեության մասով մինչեւ կասեցման համար հիմք հանդիսացող խախտման վերացումը:
7. Ծանուցված գործունեությունը ծանուցված գործունեության մասով կասեցնելու որոշմամբ պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործառույթները կամ գործողությունները, ինչպես նաեւ կասեցման պատճառները, իրավական հիմքերը եւ ժամկետները: Եթե, խախտման բնույթից ելնելով, դրանք կամ դրանց հետեւանքները հնարավոր է վերացնել ծանուցում ներկայացրած անձի գործունեության առանձին գործառույթները կամ գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկելու միջոցով, ապա այդ դեպքերում ծանուցում ներկայացրած անձի գործունեությունն ամբողջովին չի կասեցվում:
8. Եթե ծանուցված գործունեությունը կասեցվել է սույն օրենքով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա կասեցման հրաման է ընդունվում յուրաքանչյուր հիմքով:
9. Ծանուցված գործունեությունը կասեցնելու մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն ընդունելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով ուղարկվում է ծանուցում ներկայացրած անձին.
1) փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձեւով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ ծանուցում ներկայացրած անձի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ ձեւով):
10. Ծանուցում ներկայացրած անձի գործունեության կասեցումը վերացված է համարվում ծանուցում ներկայացրած անձի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) պետական լիազոր մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիազոր մարմինն այլ հրաման չի ընդունում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում եւ դրա մասին պատշաճ ձեւով ծանուցում ներկայացրած անձին չի հայտնում:
3.4 Ծանուցված գործունեության դադարեցումը
1. Պետական լիազոր մարմինն իրավասու է դադարեցնել ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով`
1) ծանուցման մեջ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.
2) գործունեության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ գործողություն իրականացնելու դեպքում.
3) պետական լիազոր մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում երկու անգամ ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեութան կամ այդ գործունեության առանձին գործառույթի կամ գործողության կասեցման դեպքում.
4) ծանուցում ներկայացրած իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում.
5) ծանուցում ներկայացրած անձի դիմումի համաձայն:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցված գործունեությունը ծանուցված գործունեության մասով դադարեցվում է դատական կարգով՝ լիազոր մարմնի դիմումի համաձայն:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում պետական լիազոր մարմինն իրավունք ունի կասեցնել ծանուցված գործունեությունը ծանուցված գործունեության մասով մինչեւ դատարանի կողմից ծանուցում ներկայացրած անձի ծանուցված գործունեության մասով դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում պետական լիազոր մարմինը պարտավոր է ծանուցում ներկայացրած անձի ծանուցված գործունեության մասով գործունեության դադարեցման մասին դիմումը դատարան ներկայացնել ծանուցում ներկայացրած անձի ծանուցված գործունեության մասով գործունեության կասեցման օրվանից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում դիմումը չներկայացվելու դեպքում ծանուցում ներկայացրած անձի գործունեության կասեցումը ծանուցված գործունեության մասով համարվում է վերացված:
4. Ծանուցում ներկայացրած անձի գործունեության ծանուցված գործունեության մասով դադարեցման մասին դիմումը կարող է ներկայացվել՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում.
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով խախտումը հայտնաբերելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում.
3) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով կասեցման մասին երկրորդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով դադարեցվում է պետական լիազոր մարմնի հրամանով:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով համարվում է դադարեցված՝ ծանուցում ներկայացրած իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան օրվանից:
8. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքերով ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով դադարեցնելու մասին դիմումները լիազոր մարմնում քննարկվում են այն ստանալու օրվանից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմում ներկայացվելու օրվանից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումը չի քննարկվում կամ հրաման չի ընդունվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով՝ դադարեցված:
9. Ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցնելու դեպքում ծանուցում ներկայացրած անձը տվյալ գործունեություն իրականացնելու համար կրկին կարող է ներկայացնել ծանուցում՝ դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:
3.5. Ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման մերժումը
1. Պետական լիազոր մարմինը մերժում է ծանուցում ներկայացրած անձի հաշվառումը, եթե ծանուցում ներկայացրած անձը չի վճարել ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման համար սահմանված պետական տուրքը:
2. Մերժման մասին ընդունվում է պետական լիազոր մարմնի հրաման, որում նշվում է մերժման հիմքը եւ այն ընդունելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով ուղարկվում է ծանուցում ներկայացրած անձին:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասում «կազմակերպման լիցենզիա ունեցող» բառերը հանել եւ «7-րդ մասով» բառերը փոխարինել «13-րդ մասով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 5.1-րդ հոդվածի 1-ին մասի «համապատասխան» բառից հետո լրացնել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերը:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի՝ 1-ին մասի ե), զ) եւ է) կետերում «լիցենզավորման» բառը փոխարինել «ծանուցման» բառով:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասից հանել «Գնապիտակը ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:» նախադասությունը,
2) 15-րդ մասի բ) կետում «ժամը» բառը փոխարինել «օրը» բառով:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասում՝ «բարմեն», «մատուցող» բառերը հանել:
Հոդված 9. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կամ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա ստացած անձը համարվում է համապատասխանաբար առեւտրի իրականացման վայրի կազմակերպման կամ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձ:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
1. Անհրաժեշտությունը.
ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Աշխատակազմի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվել են ձեռնարկատիրության ոլորտի կարգավորումները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում առեւտրի եւ ծառայությունների վայրի կազմակերպիչի լիցենզավորման գործընթացը, առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայություններ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները:
1.Գործող կարգավորումների համաձայն Հայաստանի Հանրապետությունում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան լիցենզիա, որը բարդ լիցենզիայի տեսակ է եւ տրամադրվում է անժամկետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Առեւտրի իրականացման վայրի լիցենզիա ստանալու նպատակով անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում ՀՀ կառվարության 2009թ. մարտի 5-ի N287-Ն որոշմամբ հաստատված պահանջվող փաստաթղթերը (հայտ, առեւտրի իրականացման վայրի տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականների պատճենները եւ առեւտրի իրականացման վայրում վաճառատեղերի եւ այլ անհրաժեշտ կառույցների տեղաբաշխման սխեմաները, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը): Ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրվում են համապատասխան մարմնում եւ 30 օրվա ընթացքում հայտը բավարարվում է կամ համապատասխան հիմնավորմամբ մերժվում է:
Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչն իր հաշվին լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջեւ ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարան, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առեւտրի օբյեկտի) եւ հարկային մարմնի համար տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը եւ տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:
Լիցենզավորող մարմինը հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է ներկայացնում տեղեկանք հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատսախանության կամ անհամապատասխանության վերաբերյալ ինչի հիման վրա լիազոր մարմինը լիցենզիա է տրամադրում հայտատուին կամ մերժում է դրա տրամադրումը:
Ներկայումս առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչի գործունեության լիցենզիա ունի 80 կազմակերպություն, որից 43-ը Երեւան քաղաքում, 27-ը՝ մարզկենտրոններում եւ 10-ը՝ Երեւան քաղաքից եւ մարզկենտրոնից դուրս: 2011թ. առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչի լիցենզիա է ստացել 8 հայտատու (իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատեր), որից 5-ը՝ Երեւան քաղաքում, իսկ 3-ը մարզկենտրոններում: 2012թ. առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի լիցենզիա է ստացել 7 հայտատու, որից 2-ը Երեւան քաղաքում, 3-ը՝ մարզկենտրոնում, 2-ը՝ Երեւան քաղաքից եւ մարզկենտրոնից դուրս (Ներկայացված տվյալները համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքի): Ընդհանուր առմամբ 2012թ. պետական բյուջե տուրքերի մուտքերը տվյալ լիցենզիայի մասով կազմել են 59 500 000 ՀՀ դրամ: Միաժամանակ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում է, որ Երեւան քաղաքում առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչի գործունեության լիցենզիայի պետական տուրքը տարեկան՝ 1 մլն, մարզկենտրոններում՝ 500 հազ, իսկ Երեւան քաղաքից եւ մարզկենտրոնից դուրս 300 հազ ՀՀ դրամ է:
Լիցենզավորման գործընթացը ժամանակի կորուստ է առաջացնում նման գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձանց համար:
2. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) որոշ ձեւակերպումներ ժամանակավրեպ են եւ աննպատակահարմար, մասնավորապես՝
1) օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետում նշվում է, որ վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքի գնապիտակ պետք է ստորագրվի պաշտոնատար անձի կողմից, որը գտնում ենք աննպատակահարմար է եւ ժամանակի ավելորդ կորուստ կարող է առաջացնել տնտեսվարողի համար,
2) օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի բ) ենթակետում նշվում է, որ ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պետք է պարտադիր նշված լինի վառարանից արտադրանքի հանման ժամը, որը անվերահսկելի պահանջ է,
3) օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ կետում նշվում է, որ հանրային սննդի օբյեկտի վաճառողը կամ աշխատողը՝ բարմենը, մատուցողը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստավածության մասին դիպլոմ կամ վկայական, սույն դրույթը կարող է խոչընդոտ առաջացնել այն անձանց համար ովքեր (օր. ուսանողները) ցանկություն են հայտնում կարճաժամկետ (սեզոնային) աշխատանք իրականացնել,
4) օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է անմիջականորեն վաճառք իրականացնող աշխատողին ներկայացվող պահանջները, սակայն տվյալ պահանջի խախտման համար որեւէ պատասխանատվության միջոց սահմանված չէ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը անհրաժեշտ է իրականացնել սույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման, կարգավորումների հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի նվազեցման միջոցով, հաշվի առնելով այլ պետությունների մասնավորապես ԵՄ անդամ պետությունների ուսումնասիրված փորձը, որոնց կարգավորումները տարբեր գնահատականների համաձայն համարվում են բարենպաստ տվյալ ոլորտի զարգացման եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների տեսանկյունից՝ առաջարկվում է.
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, կարգավորումների հետ կապված տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը:
Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի լիցենզավորման գործընթացը ծանուցման փոփոխման արդյունքում տնտեսավարող սուբյեկտների ծախսերը կնվազեն 103 970 791 ՀՀ դրամով կամ կարգավորման հետ կապված ծախսերը կնվազեն 72,28 տոկոսով:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերի փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է՝
1) հանել առեւտրի իրականացման վայրի կազմակերպման եւ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման համար լիցենզավորման պահանջը եւ նշյալ գործունեության տեսակները դարձնել ծանուցման ենթակա գործունեության տեսակներ,
2) հանել վերոնշյալ գործունեության տեսակների լիցենզիաների համար սահմանված պետական տուրքը եւ սահմանել պետական տուրք այդ գործունեության իրականացման համար ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման համար,
3) ուժը կորցրած ճանաչել առեւտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին օրենքով սահմանված ժամկետներում հաշվետվություն չներկայացնելու, ինչպես նաեւ ներկայացված հաշվետվություններում սխալ տեղեկություններ ներառելու համար վարչական տուգանքները:
Ելնելով վերոշարադրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի եւ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 169-րդ եւ 188-րդ հոդվածներով սահմանված են պատասխանատվության միջոցներ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար, որոնք օրենքների փաթեթի ընդունման դեպքում այլեւս կիրառելի չեն լինի խնդրո առարկա գործունեության տեսակների համար՝ գտնում ենք, որ օրենքների Նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական:
Միաժամանակ Նախագծերի փաթեթի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ:
Նախագծերով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` առեւտրի իրականացման վայրի կազմակերպչին տրամադրվող լիցենզիան փոխարինել` գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող անձի կողմից ծանուցմամբ, ուժը կորցրած ճանաչել հանրային սննդի օբյեկտում աշխատող՝ բարմենին, մատուցողին մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի առկայության պարտադիր պահանջները, ինչը նշված գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի դրական մրցակցային միջավայր:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
Եզրակացություն
««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: