Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի N 1 հավելվածում՝
1) «
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
|
14.00
|
» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով. «
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ
|
14.00
|
».
2) «
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ
|
10.00
|
» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով. «
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ
|
10.00
|
».
3) «
Անկախ պետական մարմնի նախագահ
|
10.00
|
» տողը հանել.
4) «
Անկախ պետական մարմնի նախագահի տեղակալ
|
8.00
|
» տողը հանել.
5) «
Անկախ պետական մարմնի անդամ
|
7.50
|
» տողը հանել:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: