Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3402-21.07.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում՝

ա) «ե» ենթակետի «մատուցել» բառից հետո լրացնել «այլ» բառը,

բ) «զ» ենթակետից հանել «վճարային փաստաթղթեր, ճանապարհային չեկեր, քարտեր եւ այլ գործիքներ» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վեց ամիս հետո: