Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-730-26.02.2015-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը վերախմբագրել հետեւյալ նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` դիմումը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում»:

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ կետը վերախմբագրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ:

«7. Թաղման նպաստի սահմանված չափը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից»:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2015 թ-ի հուլիսի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագիծը միտված է թաղման նպաստի տրամադրման ժամկետների կրճատմանն ու նպաստի նվազագույն չափի բարձրացմանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում թաղման նպաստի նվազագույն չափը կսահմանվի հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձի չափը եւ մահացածի հարազատներին հնարավորություն կտրվի ավելի սեղմ ժամկետներում ստանալ թաղման նպաստը: