Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3403-21.07.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետում՝

ա) «դ» ենթակետից հանել «ճանապարհային չեկեր, քարտեր եւ այլ գործիքներ,» բառերը,

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ1 )» ենթակետով՝

«դ1 ) մատուցել վարկային կազմակերպության գործունեության հետ կապված վճարահաշվարկային ծառայություններ.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վեց ամիս հետո: