Armenian ARMSCII Armenian
Կ-794-12.03.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին« 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-66-Ն օրենքի 17-րդ հոդվածը լրացնել 7-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7. Գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներ իրականացնող Կառավարության լիազորած օպերատորների ցանկը, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է Կառավարությունը:«:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2.Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: