Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3404-21.07.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003թ., ՀՕ 17-Ն) 21-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը վերջում լրացնել «՝բացառությամբ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամ նոր 751 հոդվածով.

«Հոդված 751 . Պարտապանի գույքի հետ կապված գործարքների առանձնահատկությունները

Վճարահաշվարկային կազմակերպություններին պատկանող գույքի՝ սույն օրենքով սահմանված վաճառքի կամ այլ ձեւով օտարման, վարձակալության տալու կամ գրավադրման առանձնահատկությունները սահմանվում են «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: