Հոդված 1. «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003թ., ՀՕ 17-Ն) 21-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը վերջում լրացնել «՝բացառությամբ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքովնախատեսված դեպքերի:» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամ նոր 751 հոդվածով.
«Հոդված 751 . Պարտապանի գույքի հետ կապված գործարքների առանձնահատկությունները
Վճարահաշվարկային կազմակերպություններինպատկանող գույքի՝ սույն օրենքով սահմանված վաճառքի կամ այլ ձեւով օտարման, վարձակալության տալու կամ գրավադրման առանձնահատկությունները սահմանվում են «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: