Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝
1)5 1 -ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Սույն մասից բացառություն են կազմում մինչեւ 2.000.000 դրամի չափով տրամադրվող գյուղատնտեսական նշանակության կրեդիտները, որոնք կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:»:
2) 81 -ին մասը «դրամով» բառից հետո լրացնել «բացառությամբ մինչեւ 2.000.000 դրամի չափով տրամադրվող գյուղատնտեսական նշանակության կրեդիտների, որոնք կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: