Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը,
- առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի 260 (III) «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի 2391 (XXIII) «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով,
- արձանագրելով հայ եւ հրեա ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է,
որ դատապարտում է Ֆաշիստական Գերմանիայի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված հրեաների ցեղասպանությունը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՐԵԱՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հրեական ջարդերը ՄԱԿ-ի կողմից ճանաչված 5 ցեղասպանություններից մեկն է: