Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.33-րդ հոդված.
«Հոդված 169.33. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել եւ չեն կարող առաջացնել հարկի նվազեցում
1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել եւ չեն կարող առաջացնել հարկի նվազեցում՝
առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
4. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը չի կիրառվում հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներն ինքնուրույն հայտնաբերելու եւ ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 481 -ին, 1702 -րդ եւ 1704 -րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «4-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին մասի 4-րդ պարբերությամբ» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 234-րդ հոդվածում՝
1) «, 201.2 հոդվածներով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով,
2) «169.2» թիվը փոխարինել «1692 » թվով,
3) «170.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային իրավահարաբերությունների մասով,» բառերը հանել:
Հոդված 5. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2442 . Հարկային մարմինները
1. Հարկային մարմինները քննում են սույն օրենսգրքի 41.4, 169, 1699 , 16910 , 16911 , 16912 , 16913 , 16914 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններով եւ 2-րդ մասով, 169.15-րդ, 169.33-րդ, 1706 , 1707 , 170.8-րդ, 17013 , 182.6-րդ հոդվածով եւ 189-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, 1691 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային իրավախախտումների մասով ու 158-րդ հոդվածի տասներկուերորդ մասով, 165-րդ, 165.10-րդ, 169.18-րդ, 169.26-րդ, 169.27-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:
2. Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կամ հարկային մարմնի ղեկավարի կողմից լիազորված հարկային մարմնի այլ պաշտոնատար անձը, իսկ սույն օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ հարկային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո: