Armenian ARMSCII Armenian
Կ-3405-21.07.2004-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-252) 1-ին հոդվածի 3-րդ մասում՝

ա) «եւ վարկային» բառերը փոխարինել՝ «վարկային եւ վճարահաշվարկային» բառերով.

բ) «սահմանում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին Հայաստանի

Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «սահմանում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Վճարահաշվարկային համակարգի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո: