Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի «Ցեղասպանության» բառը փոխարինել «Հայոց ցեղասպանության» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.
«Հոդված 15.1. Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման օր՝ նշվում է դեկտեմբերի 9-ին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: