Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-743-26.03.2015-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264 օրենքի (այսուհետ` օրենք) վերնագրից եւ տեքստից հանել «ազգաբնակչություն» բառը եւ դրա հոլովաձեւերը:

Հոդված 2. Օրենքի նախաբանի 2-րդ պարբերությունը «բարենպաստ» բառից հետո լրացնել «Էկոլոգիապես անվտանգ» բառերով. իսկ «էկոլոգիական բարձր կուլտուրա բառերը» փոխարինել «էկոլոգիական գրագիտություն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության «էկոլոգիական կուլտուրայի արմատավորմանը, բնապահպանության եւ բնօգտագործման» բառերը փոխարինել «էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, բնապահպանության, բնօգտագործման եւ էկոլոգիական անվտանգության» բառերով, իսկ «անձին եւ» բառերը փոխարինել «անձին» բառով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի`

1. 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության եւ մշակույթի ձեւավորմանը, մարդու հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակեցմանը, էկոլոգիապես գրագետ անձի եւ սերնդի ձեւավորմանը.»:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «զ», «է» , «ը» եւ «թ» կետերով.

«զ) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում նորարարական գիտական գործունեության խրախուսումը.

է)սովորողների, մանկավարժների, ինչպես նաեւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության խրախուսումը.

ը) էկոլոգիական կրթության ընդլայնումը կայուն զարգացման այլ ոլորտների` տնտեսական, սոցիալական եւ մշակութային փոխկապակցված հիմնախնդիրների ներառմամբ.

թ) էկոլոգիական կրթության որակի շարունակական բարելավումը` միջազգային չափանիշներին համապատասխան:»:

Հոդված 6. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 3-րդ եւ 6-րդ պարբերություններում, 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում եւ 5-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «կուլտուրա» բառն ու դրա հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «մշակույթ» բառով ու դրա հոլովաձեւերով»:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաեւ կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան:

Էկոլոգիական կրթությունը հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) մակարդակում իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում (ուսումնական պարապմունքներում) ներառված թեմաների միջոցով:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1 Վերջին տասնյամյակներում էկոլոգիական հիմնախնդիրնեերի կարեւորության ընկալումը, մի շարք միջազգային, բնապահպանական, կրթական եւ տեղեկատվական կոնվենցիաներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության գործընթացներին Հայաստանի մասնակցությունը շեշտադրեցին բնապահպանական կրթության, դաստիարակության եւ իրազեկման դերը երկրի կայուն զարգացման համատեքստում:

ՄԱԿ-ի ԵՏՀ Կրթություն հանուն կայուն զարգացման ռազմավարությունը, որն ընդունվել է շրջակա միջավայրի պահպանության եւ կրթության նախարարությունների ներկայացուցիչների բարձր մակարդակի խորհրդաժողովում /Վիլյնուս,17-18 մարտի 2005թ./ իր մեջ ներառում է էկոլոգիական, տնտեսական եւ սոցիալական խնդիրներ: Ռազմավարության սկզբունքների մեջ հատկապես կարեւորվում են բնապահպանական խնդիրները` շրջակա միջավայրի պահպանությունը, բնական ռեսուրսների կայուն կառավարումը, էկոլոգիական կրթությունը: Ռազմավարությունը հատուկ է անդրադառնում էկոլոգիական կրթության շարունակականությանը, որակի բարձրացման հարցերին եւ ապագա բնապահպան մասնագետի արհեստավարժության մակարդակի արդիականացմանը, ոլորտում նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանը` հատկապես բնապահպանական որոշումների կայացման գործընթացներում: էկոկրթության հարցերի կարեւորությունը շեշտադրված է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված գրեթե բոլոր բնապահպանական կոնվենցիաներում, միջպետական ծրագրերում եւ նախարարական զեկույցներում:Այդ հարցերի լուծման հրատապությունը նորովի իմաստավորվեց “Ռիո+20”/2012թ./ միջազգային գագաթնաժողովում: Վերը նշված հանգամանքներով են պայմանավորված առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, որոնք մտածված են բարձրացնելու էկոլոգիական կրթության դերը ՀՀ կրթական համակարգում եւ հատկապես նախադպրոցական եւ հանրակրթական մակարդակներում:

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես վերը նշված խնդիրներով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 30-ի «Բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործման մասին ՀՀ օրենսդրության փոփոխության ժամանակացույցը հաստատելու մասին» N 991-Ա որոշմամբ հաստատված հավելվածի Ժամանակացույցի 1. կետի` 1.«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը միջոցառման իրականացման անհրաժեշտությունից:

1.2 Առաջարկվող օրենքի փոփոխություններով կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը` ՀՀ տնտեսական եւ կրթական բարեփոխումներին ներդաշնակ եւ «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման ռազմավարության» սկզբունքներին համահունչ, նպատակ ունենալով ուժեղացնելու բնապահպանական կրթության եւ դաստիարակության դերը, ՀՀ կրթական համակարգի բոլոր մակարդակներում եւ հատկապես նախադպրոցական ու հանրակրթական մակարդակներում, ինչպես նաեւ հնարավորինս իրագործելու «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարության սկզբունքները` ապահովելով անընդմեջ էկոլոգիական կրթության իրականացումը ՀՀ կրթական համակարգի բոլոր մակարդակներում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը ու կհամապատասխանեցվի «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարության, ինչպես նաեւ բնապահպանական, կրթական կոնվենցիաների սկզբունքներին:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

4. Ակնկալվող արդյունքը

Սույն օրենքների նախագծերի ընդունումը կնպաստի ազգային ընդհանուր կրթական համակարգում բնապահպանական կրթության եւ դաստիարակության օրենսդրական դաշտի կատարելագործմանը, որն էլ իր հերթին կնպաստի բնապահպանական կրթության դերի բարձրացմանը եւ որակական ցուցանիշների բարելավմանը:

Եզրակացություն

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքրի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի փաթեթով առաջարկվում է՝

1. բարձրացնել էկոլոգիական կրթության դերը ՀՀ կրթական համակարգում,

2. կատարելագործել բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգին վերաբերող մի շարք դրույթների հստակեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծով նախատեսվում է կատարելագործել բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը` այն համապատասխանեցնելով բնապահպանական, կրթական կոնվենցիաների սկզբունքներին:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգաբնակչության Էկոլոգիական կրթության եւ դաստիրակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ազգաբնակչության Էկոլոգիական կրթության եւ դաստիրակության մասին» ՀՀ օրենքում փոփոխությւներ եւ լրացումներ կատարելու մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությւներ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունումը կարող է ունենալ դրական ազդեցություն մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա, հաշվի առնելով, որ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն էկոլոգիական մտածելակերպի եւ գիտակցության ձեւավորման` հատկապես հանրակրթական մակարդակում:

2.Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3.Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են, ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքնքի նախագիծը իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքնքի նախագծի ընդունման դեպքում

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքնքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: