Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Դատարանը իրավունք ունի նաեւ կողմերին առաջարկել ամուսնալուծության, ինչպես նաեւ ամուսնալուծվելիս ամուսինների միջեւ ծագող վեճերով գործը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով վերջինիս էությունը, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար:»:
Հոդված 2. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1. Անհրաժեշտությունը
Օրենքներում փոփոխությունների եւ լրացումների կատարումը նախ եւ առաջ պայմանավորված է վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացման եւ ներդրման հեռանկարով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ ողջ աշխարհում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից առավել հեռանկարայիններն են հանդիսանում արբիտրաժը, ֆինանսական համակարգի հաշտարարը եւ հաշտարարությունը: ԵՎ եթե առաջին երկուսը Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգավորում ստացել են, ապա հաշտարարության ինստիտուտը ընդհանրապես բացակայում է ՀՀ իրավական համակարգում: Այդ իսկ պատճառով առաջարկվող օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկվող փաթեթը նախ եւ առաջ ուղղված է հաշտարարության ինստիտուտի ներդրմանը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս հաշտարարությունը` որպես իրավական ինստիտուտ, գոյություն չունի ՀՀ իրավական համակարգում, ինչպես նաեւ բացակայում է իրավական դաշտ, որը կկարգավորեր հաշտարարության ոլորտը: Հարկ է նշել, որ ոչ վաղ անցյալում Հայաստանում գործում էին միջնորդ դատարաններ, որոնք իրենց էությամբ հանդիսանում էին արբիտրաժային դատարաններ, որոնք կարող էին լինել ինչպես մշտապես գործող, այնպես էլ ստեղծված տվյալ վեճի կարգավորման համար (ad հօc): Դրանց որոշումների կատարումը իրականացվում էր կամավոր: Պարտադիր էր միջնորդական համաձայնության առկայությունը վարույթը սկսելու համար, կիրառվող իրավունքը կարող էր ընտրվել կողմերի կողմից, ինչպես նաեւ դատավարության լեզուն եւ միջնորդներին ընտրում էին կողմերը` այն ամենը ինչ բնորոշ է արբիտրաժին:
Ներկայիս օրենսդրությունում առկա են որոշակի դրույթներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ հաշտարարության զարգացման համար: Մասնավորապես, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ», իսկ 120-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Նախագահողը պարզում է, արդյոք, հայցվորը պնդում է իր պահանջները, պատասխանողն, արդյոք, ընդունում է հայցվորի պահանջները, եւ կողմերը չեն ցանկանում, արդյոք, կնքել հաշտության համաձայնություն»: Մեկ այլ օրինակ է ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, որն ուղղակիորեն ամրագրում է դատավորի հնարավորությունը` ուղղակի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու նպատակով եւ նրանց տրամադրել 3 ամիս հաշտվելու համար:
ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 30-ի կարգադրության մասին, որի գլխավոր նպատակն է ապահովել ՀՀ իրավական եւ դատական համակարգի համապատասխանությունը ժամանակակից իրավական պետության չափանիշներին: Մասնավորապես, հաշտարարության վերաբերյալ նշվում է, որ հարկավոր է խթանել Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգերը եւ որ ապագա քրեական օրենսգրքի մշակման ժամանակ անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ քրեական պատասխանատվությանն այլընտրանք հանդիսացող միջոցների, մասնավորապես, հաշտարարության նախատեսման հնարավորությունը:
Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ. միջոցառումների ծրագրում նույնպես որոշակի նշանակություն է տրվում վեճերի այլընտրանքային լուծման ձեւերին, մասնավորապես` հաշտարարությանը: Այսպես, ծրագրում նշվում է, որ դատարանների աշխատանքի բարելավման նպատակով հարկավոր է կատարել առաջին ատյանի դատարանների կողմից քաղաքացիական գործերը միջնորդ-հաշտարարներին հասցեագրելու ինստիտուտի ներդրման հեռանկարների եւ միջազգային փորձի ուսումնասիրությունը: Ինչպես նաեւ նշվում է, որ ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ է նաեւ մշակել միջնորդ-հաշտարարության իրականացման օրենսդրական դաշտը, ինչպես նաեւ իրականացնել միջնորդ-հաշտարարների մասնագիտական պատրաստման ծրագրեր:
Նշենք, որ 2012 թվականի ընթացքում տեղի ունեցան երկու կարեւոր իրադարձություններ` նվիրված հաշտարարության զարգացմանը: Առաջինը` Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող եւ Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող Աջակցություն Հայաստանում արդարադատության ծրագրի շրջանակում տեղի ունեցած դատավորների համար վերապատրաստումն էր` նվիրված հաշտարարության ոլորտում հմտությունների կատարելագործմանը, իսկ երկրորդը` նույն ծրագրի շրջանակներում ԷյԴիԱր Փարթներս մեդիացիոն ընկերության եւ Աշխատանքի իրավունքի պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված Հաշտարարության զարգացումը Հայաստանում միջազգային համաժողովն էր:
Ներկայումս հաշտարարության անցկացման ոլորտում առկա են հետեւյալ խնդիրները.
3.1 Նպատակներ
Հաշտարարությունը` որպես անկախ ինստիտուտ
Հաշտարարությունը պետք է կառուցվի ՀՀ դատական համակարգից անկախ, սակայն այն պետք է կառուցվի նաեւ դատարանների կողմից եւ դրանց կից: Դատարանի կողմից իրականացվելու դեպքում (court-annexed mediation) հաշտարարությունը պետք է լինի մասամբ անվճար: Հաշտարարությունը կարող է իրականացվել թե՛ հաշտարարությամբ զբաղվող մասնագիտացված կենտրոնի, թե՛ անկախ հաշտարարի, թե՛ հաշտարարության վերապատրաստում անցած դատավորի կողմից:
Հաշտարարության զարգացում` անկողմնակալության եւ կոնֆիդենցիալության հիման վրա
Սույն սկզբունքները պետք է ամրագրվեն օրենսդրական մակարդակով: Հաշտարարը իրավունք չունի վեճի լուծման համար որոշում կայացնել: Հաշտարարության ընթացքում բացահայտված ցանկացած տեղեկություն չի կարող ներկայացվել դատարան:
Հաշտարարության պարտադիրության ամրագրում օրենսդրական մակարդակով` որպես նախադատական փուլ
Հաշտարարությունը պետք է պարտադիր լինի մինչեւ բուն դատաքննության հասնելը որոշակի հստակ սահմանված գործերի համար (օրինակ` ամուսնաընտանեկան, աշխատանքային գործերով, անշարժ գույքի վերաբերյալ գործերով եւ այլն): Կողմերին պետք է տրվի ժամանակ եւ հնարավորություն, որպեսզի նրանք վեճը փորձեն լուծել հաշտարարության միջոցով (օրինակ` 1-3 ամիս): Հաշտարարության միջոցով վեճի չլուծման դեպքում կողմերը պետք է ներկայացնեն հաշտարարության ձախողման վերաբերյալ փաստաթուղթ, որը հիմք է դատաքննությունը սկսելու/շարունակելու համար:
Որակավորում
Հաշտարարների որակավորրումը պետք է իրականացվի ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ընդ որում որակավորում իրականացնող հանձնաժողովում պետք է ներգրավվեն անձինք, ինչպես ՀՀ դատական համակարգից, այնպես էլ արդարադատության նախարարությունից եւ իրավաբան-գիտնականներ:
Ոլորտային կարգավորում
Սկզբնական փուլում հաշտարարության զարգացում միայն քաղաքացիական, առեւտրային, աշխատանքային, ընտանեկան գործերով: Քրեական եւ վարչական գործերով հաշտարարության հնարավորությունը պետք է դիտարկել դրա զարգացման երկրորդ փուլում:
3.3. Հաշտարարության զարգացման քայլերը
Իրավական հիմքերի ստեղծում
Հաշտարարության զարգացման համար անհրաժեշտ է նախ եւ առաջ մշակել համապատասխան օրենսդրություն, որը թույլ կտա ապահովել ոչ միայն այդ ինստիտուտի նախնական զարգացում, այլեւ ապահովել դրա զարգացման կայունությունը: 2012 թ.-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած «Հաշտարարության զարգացումը Հայաստանում» միջազգային համաժողովի ընթացքում քննարկվեց «Հաշտարարության մասին» օրենքի ոչ պաշտոնական նախագիծը, որը կարող է հիմք ծառայել հաշտարարության վերաբերյալ օրենսդրության մշակման համար:
Նպատակները. Դարձնել հաշտարարությունն իրավական ինստիտուտ, ամրագրել հաշտարարության վերաբերյալ համաձայնության եւ հաշտարարական հաշտության համաձայնության իրավական հիմքերը, ստեղծել հաշտարարների իրավական երաշխիքները, սահմանել հաշտարար դառնալու չափանիշները եւ այլն
Կանխատեսելի ժամանակացույց. Օրենսդրական փաթեթը, որը պետք է ներառի Հաշտարարության ՀՀ Քաղաքացիական դատավարությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքը եւ ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքները կարող է մշակվել եւ քննարկման դրվել մինչեւ 2015 թ.-ի մարտի 30-ը:
Հաշտարարների որակավորումը
Հաշտարարությամբ զբաղվելու հնարավորությունը պետք է չսահմանափակել միայն հաշտարարությունով: Սակայն դատարանին կից հաշտարարություն անցկացնելու իրավունք ունեն միայն որակավորում ունեցող հաշտարարները: Ընդ որում` ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է մշակի հստակ չափանիշներ, որոնց համաձայն` այդպիսի սուբյեկտները պետք է անցնեն այդ որակավորումը: Նախարարությունը պետք է մշակի հատուկ սկզբունքներ, որոնց համաձայն` օտարերկրյա վերապատրաստումները կարող են հիմք ընդունվել ՀՀ-ում հաշտարարական գործունեություն ծավալելու համար:
Կանխատեսելի ժամանակացույց. Վերապատրաստման եւ հավատարմագրման չափանիշները պետք է հաստատվեն օրենսդրական փաթեթի հետ միասին կամ առավելագույնը օրենքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում:
Դատավորների, փաստաբանների եւ իրավաբանների վերապատրաստում
Պետք է անցկացնել շարունակական վերապատրաստման դասընթացներ արտասահմանյան եւ տեղական մասնագետների ներգրավմամբ, որոնք թույլ կտան բարձրացնել հաշտարարության վերաբերյալ իրավագիտակցությունը, ինչպես նաեւ ձեւավորել համապատասխան հմտություններ:
Նպատակները. Մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ունենալ առնվազն 5-10 վերապատրաստված կենսաթոշակի անցած դատավոր, ովքեր կկարողանան անցկացնել հաշտարարություններ: Վերապատրաստումները պետք է իրականացվեն թեԲ քաղաքային, թեԲ մարզային մակարդակով:
Ինքնակառավարվող մարմնի ստեղծում
Հաշտարարների էթիակայի բարձր չափանիշների ամրագրման նպատակով եւ նրանց գործունեության նկատմամբ մասնագիտական կարգավորում սահմանելու խնդրով կհիմնվի Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն: Բոլոր հաշտարարները պետք է լինեն հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ եւ իրականացնեն իրենց գործունեությունը` հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության` հաշտարարի էթիկայի կանոններին համապատասխան: Միության շրջանակներում ստեղծվում է Էթիկայի հանձնաժողով, որը քննելու է հաշտարարների նկատմամբ հարուցված կարգապահական գործերը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում են աշխատողի եւ գործատուի փոխադարձ համաձայնությամբ վեճերը արբիտրաժի լուծմանը հանձնելու, ինչպես նաեւ հաշտարարության մասին համաձայնության իրավական հիմքերը, մասնավորապես` սահմանվում են հաշտարարության եւ հաշտարարների նշանակման, հաշտարարության վերաբերյալ համաձայնություն կնքելու ընթացակարգերը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է ՀՀ իրավական համակարգում ներդնել հաշտարարության ինստիտուտ:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերով առաջարկվում է`
1. Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ներդնել վեճերի արտադատական կարգով լուծման այլընտրանքային տարատեսակներից` հաշտարարության ինստիտուտը,
2. հիմք դնել հաշտարարության զարգացմանը եւ կայացմանը քաղաքացիական, աշխատանքային եւ ընտանեկան հարաբերությունների հետ կապված գործերով՝ նպատակ ունենալով բեռնաթափել ՀՀ դատական համակարգը,
3.հաշտարարության համար սահմանված ժամկետում հաշտության համաձայնություն կնքած անձին վճարված պետական տուրքի գումարը ետ վերադարձնել 50, 40, 30 տոկոս չափաբաժիններով, եթե հաշտարարությունը նշանակվել է համապատասխանաբար՝ առաջին ատյանի, վերաքննիչ ատյանի, վճռաբեկ դատարանի կողմից:
Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենա, իսկ ծախսերի վրա կլինի չեզոք:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքրում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: