Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել 38.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 38.1 Հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու հիմքով դատարան վճարված պետական տուրքի վերադարձը
Այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակված է դատարանի կողմից, եւ կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է պետական տուրք վճարած կողմին հետեւյալ չափաբաժիններով`
ա) 50 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակվել է առաջին ատյանի դատարանի կողմից.
բ) 40 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակվել է վերաքննիչ ատյանի դատարանի կողմից:»:
Հոդված 2.
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո: