Հոդված 1. Հայաստանի Հանրապետությանքաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 143-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքով:» բառից հետո լրացնել «եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:» բառերը: 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Թանկարժեք մետաղներ համարվող գույքի տեսակները եւ դրանցով կնքվող գործարքների կարգը սահմանվում են թանկարժեք մետաղների մասին օրենքով եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով»:
Հոդված 2. Օրենսգրքի 945-րդ հոդվածի 4-րդ կետում «այլ օրենքներով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» բառերով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 946-րդ հոդվածի 2-րդ կետում «օրենքով եւ դրան» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ դրանց» բառերով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 947-րդ հոդվածի 2-րդ կետում «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով» բառերով:»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումով եւ հիմնականում նպատակ ունի հստակեցնել վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը, ամրագրել վճարահաշվարկային կազմակերպությունների, որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտի, առանձնահատկությունները: