Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-3406-21.07.2004-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 143-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքով:» բառից հետո լրացնել «եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:» բառերը: 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Թանկարժեք մետաղներ համարվող գույքի տեսակները եւ դրանցով կնքվող գործարքների կարգը սահմանվում են թանկարժեք մետաղների մասին օրենքով եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով»:

Հոդված 2. Օրենսգրքի 945-րդ հոդվածի 4-րդ կետում «այլ օրենքներով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» բառերով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 946-րդ հոդվածի 2-րդ կետում «օրենքով եւ դրան» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ դրանց» բառերով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 947-րդ հոդվածի 2-րդ կետում «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով» բառերով:»: