Armenian ARMSCII Armenian
Պ-8271-22.04.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (Այսուհետ՝ Օրենսգիրք) 24-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի «եւ 3-րդ կետերին» բառերը փոխարինել «կետին» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Անչափահասի նկատմամբ հոգաբարձությունն առանց հատուկ որոշման դադարում է նրա տասնութ տարին լրանալիս, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: