Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 16-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածի 17-րդ կետի «իրականացնող անձանց» բառերից հետո լրացնել «, վճարահաշվարկային կազմակերպությունները (բացառապես սույն կետով նախատեսված վճարահաշվարկային ծառայությունների մասով)» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վեց ամիս հետո: