Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 305-րդ հոդվածում «անվավեր» բառը փոխարինել «վիճահարույց» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 970-րդ հոդվածում՝
1) Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Համալիր թույլտվության պայմանագրի ձեւը եւ արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ համալիր թույլտվության պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը»
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ համալիր թույլտվության պայմանագրից ծագող իրավունքները, ինչպես նաեւ այդ իրավունքների դադարումը ենթակա են գրանցման արտոնագրերի ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում: Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչել միայն դրանից ծագող՝ արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման իրավունքները սույն մասով նախատեսված կարգով գրանցելուց հետո:»:
Հոդված 3. Օրենսգրքի 973-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1) ապահովել արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ համալիր թույլտվության պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը (970 հոդվածի 3-րդ մաս).»:
Հոդված 4 . Օրենսգրքի 978-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «970 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «970-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 979-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ համալիր թույլտվության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման կարգը: