Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3408-21.07.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի մայիս 30, ՀՕ-193, այսուհետ՝ օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ կետի լիցենզավորման ենթական գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

ա) 10-րդ կետի 2-րդ սյունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ « վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի եւ քլիրինգի իրականացում »,

բ) 9-րդ եւ 10-րդ կետերի 10-րդ սյունից հանել «Վ» տառը,

գ) ուժը կորցրած ճանաչել 11-րդ եւ 12-րդ կետերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումով եւ հիմնականում նպատակ ունի հստակեցնել վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը, ամրագրել վճարահաշվարկային կազմակերպությունների, որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտի, առանձնահատկությունները: