Armenian ARMSCII Armenian
Կ-839-03.05.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից հանել «եւ նոտարները» բառերը, իսկ նույն հոդվածի 4-րդ մասում, 19-րդ հոդվածի
5-րդ մասում եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում «կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների» բառերը փոխարինել «կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 254-րդ հոդվածի
1-ին մասում, 3-րդ մասի 5-րդ, 6-րդ, 7-րդ կետերում եւ 4-րդ մասում «կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները» բառերը փոխարինել «կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը» բառերը փոխարինել «կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 73-րդ հոդվածի՝

1) 11-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «կամ նոտարի պաշտոնից ազատվելու» եւ «կամ նոտարը» բառերը,

2) 14-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14. Օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ վճարողների մոտ հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ առկա ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձեւակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման՝ տվյալ օրվան նախորդող՝ ԱԱՀ վճարող համարվելու վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝

1) ապրանքի (բացառությամբ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի), աշխատանքի կամ ծառայության համապատասխան արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,

2) հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասում «11-13-րդ մասերով» բառերը փոխարինել «12-րդ եւ 13-րդ մասերով» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը գործունեության այդ տեսակների մասով (անկախ գործունեության տեսակների քանակից) շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով, որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:»,

2) երկրորդ պարբերության 2-րդ կետից հանել «կամ նոտարը» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «եւ նոտարները» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «եւ նոտարների» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 254-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի՝

ա. 2-րդ կետից հանել «կամ որպես նոտար նշանակված» եւ «կամ որպես նոտար նշանակման» բառերը,

բ. 5-րդ կետից հանել «կամ նոտարը» բառերը,

գ. 6-րդ կետից հանել «կամ պաշտոնից ազատված նոտարը» եւ «կամ կրկին որպես նոտար նշանակվելու» բառերը,

դ. 7-րդ կետից հանել «կամ պաշտոնից ազատված նոտարը», «կամ կրկին որպես նոտար նշանակվելու» եւ «կամ երբ նոտարը տվյալ հարկային տարվա ընթացքում՝ մինչեւ պաշտոնից ազատվելը,» բառերը,

2)  2-րդ մասի առաջին պարբերությունում «կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը» բառերը փոխարինել «կազմակերպությունը եւ անհատ ձեռնարկատերը» բառերով,

3) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոկերները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), խաղարկությունով, ոչ խաղարկությունով եւ (կամ) համակցված վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները, նոտարները, աուդիտորական կազմակերպությունները, փաստաբանական ծառայություն մատուցողները.»,

4) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 255-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «2-րդ,» բառը,

2) 1-ին մասի 5-րդ կետից հանել «կամ որպես նոտար նշանակվել է» եւ «կամ որպես նոտար նշանակման» բառերը, իսկ «, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները» բառերը փոխարինել «եւ անհատ ձեռնարկատերերը» բառերով,

3) 2-րդ մասում «կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը» բառերը փոխարինել «կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 268-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենսգրքի 258-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 258. Շրջանառության հարկի դրույքաչափերը

1. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափերով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված դրույթները.
 
 Եկամտի տեսակը  Դրույքաչափը (տոկոս)
1)  Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ, բացառությամբ սույն աղյուսակի 2-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների ստացվող եկամուտների  10
2)  Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ  5
3)  Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներ  1.5
4)  Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ  7
5)  Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի  10
6)  Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ  12
7)  Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձեւով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաեւ այլ գործունեությունից ստացվող եկամուտներ  20
8)  Այլ ակտիվների, այդ թվում՝ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներ  10
9)  Այլ գործունեությունից ստացվող եկամուտներ  10

2. Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին կետով սահմանված՝ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերի հանրագումարի 9.5 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի 1 տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի 1 տոկոսը:

3. Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 4-րդ կետով սահմանված՝ արտադրական գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերի հանրագումարի 5 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է արտադրական գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի 3 տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի արտադրական գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի 3 տոկոսը:

4. Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 6-րդ կետով սահմանված՝ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերի հանրագումարի 9 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի 3.5 տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի 3.5 տոկոսը:

5. Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 9-րդ կետով սահմանված՝ այլ գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերի հանրագումարի 6 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 9-րդ կետով սահմանված՝ այլ գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի 4.5 տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի այլ գործունեությունից ձեւավորվող հարկման բազայի 4.5 տոկոսը:

6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝

1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների եւ շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաեւ այդ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաեւ իրացման ծախսերը: Սույն կետի կիրառության նպատակով՝

ա. հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերը,

բ. ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին կետով սահմանված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների եւ շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաեւ այդ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), իսկ իրացման ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 3-րդ կետով սահմանված ծախսերը:

2) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների եւ ծառայությունների գծով ծախսերը, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքը:

7. Սույն հոդվածի 2-5-րդ մասերին համապատասխան՝ շրջանառության հարկի գումարից ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում՝ հաշվետու ժամանակաշրջանի համար առեւտրական (առք ու վաճառքի), արտադրական, հանրային սննդի ոլորտում իրականացվող եւ սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 9-րդ կետով սահմանված՝ այլ գործունեությունից ձեւավորվող հարկման բազաների բացակայության դեպքում)՝ սույն հոդվածի 2-5-րդ մասերի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար՝ համապատասխանաբար առեւտրական (առք ու վաճառքի), արտադրական, հանրային սննդի ոլորտում իրականացվող եւ սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 9-րդ կետով սահմանված՝ այլ գործունեությունից ձեւավորվող հարկման բազաների նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:

8. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձեւով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկը հաշվարկում են միայն սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 6-րդ եւ 7-րդ կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով:»:

Հոդված 13. Օրենսգրքի 260-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 260. Պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի հաշվարկման կարգը

1. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության  (բացառությամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ 6-րդ եւ 9-րդ կետերով սահմանված գործունեությունների) արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձեւավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը:

2. Շրջանառության հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ 6-րդ եւ 9-րդ կետերով սահմանված գործունեությունների մասով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձեւավորվող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ համապատասխան դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարի եւ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-5-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:

3. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ 6-րդ եւ 9-րդ կետերով սահմանված գործունեությունների մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ծախսերի առանձնացված հաշվառում:»:

Հոդված 14. Օրենսգրքի 264-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «իրացման,» բառը,

2) 3-րդ մասում «2-րդ մասով սահմանված ապրանքների» բառերը փոխարինել «2-5-րդ մասերով սահմանված ակտիվների»,

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում, Օրենսգրքի 258-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, ծախսերի գծով չնվազեցված մասը համապատասխանաբար առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով՝ 10-ապատիկի, արտադրական գործունեության մասով՝ 20-ապատիկի, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով՝ 10-ապատիկի եւ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 9-րդ կետով սահմանված՝ այլ գործունեության մասով՝ 15-ապատիկի չափով նվազեցվում է շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից:»:

Հոդված 15. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոկերները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի) կամ խաղարկությունով, ոչ խաղարկությունով եւ (կամ) համակցված վիճակախաղերի, սաունաների, բաղնիքների եւ շոգեբաղնիքների կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կազմակերպությունները, առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը.»,

2)  2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, փորձաքննական, բժշկական օգնության եւ սպասարկման, ատամնատեխնիկական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման, միջնորդական (այդ թվում՝ անշարժ գույքի առքուվաճառքի եւ (կամ) վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման) ծառայություններ մատուցողները, ծրագրային ապահովման մշակման, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) եւ փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական եւ փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) եւ շինարարական աշխատանքներ կատարողները, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնողները, անշարժ գույքի գնահատման եւ չափագրման գործունեություն իրականացնողները, Երեւան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաեւ սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.»,

3)  3-րդ եւ 10-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքով սահմանվող կարգավորումները կիրառելի են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի եւ իրացման ծախսերի նկատմամբ, ինչպես նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված՝ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքի նկատմամբ: Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույթները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված ձեռքբերումների վրա: