Հոդված 1. «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հուլիսի 21-ի ՀՕ-137 օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում «հունվարի 1-ից եւ ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ից եւ ավարտվում նույն տարվա սեպտեմբերի 30-ին»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Աշխարհի երկրների մեծ մասում բյուջետային տարին եւ օրացույցային տարին իրար չեն համապատասխանում: Այդպես է ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրների մի մասում, հարավ-արեւելյան երկրներում: Բանն այն է, որ օրացույցային տարվա վերջում է տեղի ունենում հիմնական տնտեսական իրադարձությունները ընկերությունների համար. պայմանագրերի կնքում, առաքումների ավարտում, ներդրումային ծրագրերի եզրափակում եւ այլն: Որպես կանոն, բոլոր երկրներում օրացույցային տարվա վերջին եռամսյակում ստացվում է հարկերի ավելի քան 1/4ը:
Որոշ երկրներում, մասնավորապես Հայաստանում, 4-րդ եռամսյակում մենք ստանում ենք տարվա ՀՆԱ արտադրության 40-50%: Հարկերի մասով, երբեմն, 4-րդ եռամսյակում ստանում ենք տարվա հանրագումարի մինջեւ 40-45%-ը 25-ի փոխարեն:
Երբ որ, մենք սկսում ենք բյուջետային տարին հունվարի 1-ից, ինչպես եւ օրացույցայինը, ապա, քանի որ, օրացույցային տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվություն դեռեւս չկա, մենք չենք ստանում անհրաժեշտ եկամուտներ բյուջեի հաշվով, որպեսզի Ֆինանսների նախարարությունը բացի տարեկան բյուջետային ծրագրերի ֆինանսավորումը: Այդ ամենը իջեցնում է տնտեսության աճելու պոտենցիալը:
Դրա հետ կապված, շատ երկրներ ֆինանսական տարին տարբերակում են օրացույցային տարուց: Օրինակ` ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից, իսկ նահանգներում` հուլիսի 1-ից: Սա թույլ է տալիս, որ, արդեն ընթացիկ բյուջետային տարվա 1 եւ 2 եռամսյակներում ամբողջովին ֆինանսավորել ծրագրերը` ավելին քան այդ ծրագրերի եռամսյակային բաժինն է: Սա էլ իր հերթին թույլ է տալիս ամբողջովին գործի դնել ուժերը եւ հասնել մակրոտնտեսական էֆեկտի: Որոշ գիտնակնների գնահատումով, այդ տարբերակումը, եթե այն հաջող է արված, տարեկան 0.5-1% ավելացնում է տնտեսական աճը::