Հիմք ընդունելով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի՝ 2015թ.-ի ապրիլի 07-09-ի նիստերի ընթացքում ներկայացված զեկուցում-եզրակացությունը, ինչպես նաեւ եզրակացության քննարկման ընթացքում հրապարակված հատուկ կարծիքները, նյութերը եւ տեղեկանքները,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 62-րդ եւ 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 1-ին եւ 22-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.1. ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը ուղարկել ՀՀ դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու եւ մեղավորներին պատժելու նպատակով:
2. Առաջարկել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ուսումնասիրել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ, հատուկ կարծիքներում տեղ գտած բացթողումների, թերությունների փաստերը, երկշաբաթյա ժամկետում մշակել եւ Ազգային ժողով ներկայացնել դրանց վերացմանն, այդ թվում՝ սակագների նվազեցման, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաեւ այդ միջոցառումները ներառել հանձնաժողովի 2016թ.-ի գործունեության ծրագրում: