Armenian ARMSCII Armenian
Կ-8405-03.05.2024-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հանել «զինվորական կոչում կամ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում «զորքերի» բառը փոխարինել «գվարդիայի» բառով,

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված պետական մարմինների եւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 5.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5.1. Ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելը

1. Ոստիկանության բարձրագույն կոչումները շնորհում է վարչապետը՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

2. Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը ներկայացվում է գրավոր եւ ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին եւ կոչումը:

3. Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությանը կցվում է ոստիկանության բարձրագույն կոչում շնորհելու մասին վարչապետի որոշման նախագիծը:»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «պետերն» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ոստիկանության գվարդիայի հրամանատարն» բառերը,

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 13.1-ին հոդվածի՝

1) վերնագրում «, պետի տեղակալի ու Ոստիկանության զորքերի հրամանատարի» բառերը փոխարինել «ու Ոստիկանության պետի տեղակալի» բառերով,

2) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի՝

1) առաջին պարբերության «եւ ազգային անվտանգության» բառերը փոխարինել «, ազգային անվտանգության եւ պետական պահպանության» բառերով,

2) չորրորդ պարբերության «Սույն հոդվածի տասներորդ մասի երրորդ եւ չորրորդ» բառերը փոխարինել «Սույն մասի երկրորդ եւ երրորդ» բառերով,

3) հինգերորդ պարբերության «Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ» բառերը փոխարինել «Սույն մասի երրորդ» բառերով:

Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «չորրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով:

Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «, Ոստիկանության զորքերի հրամանատար» բառերը,

2) 2-րդ մասից հանել «, իսկ Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում՝ Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ եւ Լիազոր մարմնի միջնորդությամբ» բառերը:

Հոդված 9. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 1-ին մասը եւ 8-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրը, բայց ոչ շուտ, քան ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրվանից, սույն օրենքի 3-5-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, 6-րդ եւ 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: