Armenian ARMSCII Armenian
Կ-8407-03.05.2024-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի «ե.1)» կետից հետո լրացնել նոր «ե.2)» կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ե.2) զինված ուժերի եւ այլ զորքերի ստորաբաժանումների, ռազմական եւ այլ տեխնիկայի, ինչպես նաեւ բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիների պահպանություն եւ պաշտպանություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ նրանց ուղեկցում.»,

2) 2-րդ մասից հետո լրացնել նոր 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Զինված ուժերի գերագույն հրամանատարը բացառիկ դեպքերում ոստիկանության գվարդիային կարող է տալ ռազմական դրությամբ պայմանավորված առաջադրանքներ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրը: