Armenian ARMSCII Armenian
Կ-8408-03.05.2024-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 180.1-ին հոդվածի՝

1) 3-րդ եւ 9-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,

2) 19-րդ մասից հանել «3-րդ,» բառը,

3) 20-րդ մասից հանել «3-րդ,» եւ «9-րդ,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 182-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել «զորքերի զինծառայողի կամ ոստիկանության» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրը: