Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-341-21.07.2004-ՊԻ,ԵԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (17 փետրվարի 1999 թվական, ՀՕ-284) 7 հոդվածի

ա) 4 մասի «ընտրություններից 3 օր առաջ» բառակապակցությունը փոխարինել «ընտրությունների նախորդ օրը» բառակապակցությամբ:

բ) 6 մասի երրորդ եւ չորրորդ նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են համարվում Հանրապետության Նախագահի ընտրությունը, Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ ընտրությունները) քվեարկության օրը ժամը 9.00-ին տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ հրապարակում է մինչեւ նախորդ ժամը ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին ընթացիկ տվյալներ, ինչպես նաեւ հայտնում է տեղեկություններ ստացված դիմում-բողոքների եւ դրանց վերաբերյալ ձեռնարկած միջոցառումների մասին: Ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին վերջին տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է ժամը 21.00-ին, իսկ ժամը 24.00-ից սկսած երեք ժամը մեկ հրապարակում է քվեարկության արդյունքների վերաբերյալ ստացված տվյալները` կատարելով արդյունքների աղյուսակավորում ըստ տեղամասերի»:

գ) 8 մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «սույն հոդվածի 6 մասով նախատեսված դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է ուղիղ ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների միջոցով»:

Հոդված 2. Օրենսգրքի 9 հոդվածի

ա) 3 մասից հանել «եւ կազմվում են համայնքներում` ըստ ընտրական տեղամասերի» բառակապակցությունը:

բ) 4 մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ընտրողների ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կազմում եւ վարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ հրավերների վարչությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ հրավերների վարչությունը կազմում է ընտրողների մեկ միասնական ցուցակ (ընտրողների ազգային գրանցամատյան), որը վարում է ըստ մարզերի, մարզերը` ըստ համայնքների, համայնքները` ըստ տեղամասերի, եւ տարին երկու անգամ ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով` փաստաթղթային եւ էլեկտրոնային տարբերակներով:

Կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով վերահսկողություն են իրականացնում ընտրողների ցուցակները կազմելու եւ վարելու նկատմամբ»:

գ) 8 մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների ցուցակները, ըստ տեղամասերի, քվեարկության օրվանից 42 օր առաջ տալիս է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որն էլ քվեարկության օրվանից 40 օր առաջ տալիս է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին»:

դ) 9 եւ 10 մասերը հանել:

Հոդված 3 . Օրենսգրքի 10 հոդվածի 1 մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Ընտրողների ցուցակներում պարտադիր կարգով ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող, տվյալ համայնքում հաշվառված բոլոր քաղաքացիները, ինչպես նաեւ տվյալ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող եւ հաշվառում չունեցող այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տեղամասային ըմտրական հանձնաժողովին , իսկ մինչեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորումը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային անձնագրային մարմնին են ներկայացնում ընտրողների ցուցակում իրենց անունը, ազգանունը ընդգրկելու վերաբերյալ հայտ, որը քննարկվում է սույն օրենսգրքի 14 հոդվածով սահմանված կարգով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստացված հայտերի մասին անհապաղ ծանուցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային մարմնին, վերջինս էլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի եւ հրավերների վարչությանը` ընտրողների ազգային գրանցամատյանում համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարելու նպատակով: Ընտրողների ազգային գրանցամատյանում համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարելու մասին անհապաղ ծանուցվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով»:

Հոդված 4 . Օրենսգրքի 12 հոդվածի 6 մասի առաջին եւ երկրորդ նախադասություններում «համայնքի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան անձնագրային մարմնի» բառակապակցությամբ:

Հոդված 5 . Օրենսգրքի 14 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի, ոչ ուշ, քան քվեարկությունից 2 օր առաջ, ընտրողների ցուցակների անճշտությունների, իրեն կամ այլ քաղաքացու` ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու հարցով դիմել տեղամասային ընտրական հանձնաժողովին:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստացված հայտերի մասին անհապաղ ծանուցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային մարմնին, վերջինս էլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ հրավերների վարչությանը` ընտրողների ազգային գրանցամատյանում համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարելու նպատակով: Ընտրողների ազգային գրանցամատյանում համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարելու մասին անհապաղ ծանուցվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ դիմումատուին:

3. Ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել դատարան: Դատարանը պարտավոր է հնգօրյա ժամկետում որոշում կայացնել։ Դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ: Քվեարկությանը նախորդող 2 օրվա ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրն ընտրողների ցուցակները ենթակա են փոփոխման միայն դատարանի վճռով։ Դատարանի վճռի հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձանաժողովի սահմանած կարգով` քաղաքացուն թույլատրում է մասնակցել քվեարկությանը: Դատարանը կայացրած վճռի մասին անհապաղ ծանուցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ հրավերների վարչություն եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով»:

Հոդված 6 . Օրենսգրքի 171 հոդվածի

ա) 1 մասի 1) կետում «15» թիվը փոխարինել «10»-ով:

բ) 1 մասի 3) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3) ընտրատարածքները կազմավորում եւ համարակալում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ընտրողների ազգային գրանցամատյանում ընտրություններից 185 օր առաջ` առկա ընտրողների թվի հիման վրա

գ) 2 մասում «90» թիվը փոխարինել «180»-ով:

Հոդված 7. Օրենսգրքի 11 հոդվածի 3 մասում «ՆԳՆ» բառը փոխարինել «Հայստանի Հանրապետության ոստիկանության» բառակապակցությամբ, 18 հոդվածի 4 մասի 2 կետում, 27 հոդվածի 4 մասում, 34 հոդվածի 4 մասում, 54 հոդվածի 1 մասում, 97 հոդվածի 2 եւ 3 մասերում «ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարության» բառակապակցությունը փոխարինել «ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության» բառակապակցությամբ, իսկ 45 հոդվածում` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառակապակցությամբ:

Հոդված 8. Օրենսգրքի 20 հոդվածում

ա) 3 մասի «մարմինների» բառից հետո ավելացնել «քաղաքացիների, իրավաբանական անձանց» բառերը:

բ) 4 մասի «մարմինների» բառից հետո ավելացնել «քաղաքացիների, իրավաբանական անձանց» բառերը:

գ) լրացնել նոր` 10 մասով հետեւյալ բովանդակությամբ. «Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում հաղորդագրություն է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ստացված հաղորդագրության հիման վրա դիմում է դատարան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար»:

Հոդված 9 . Օրենսգրքի 22 հոդվածի 2 մասից հանել «ինչպես նաեւ» բառակապակցությունը, իսկ «հանրային» բառից հետո ավելացնել «ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած» արտահայտությունը:

Հոդված 10. Օրենսգրքի 29 հոդվածի 3 մասում «հավատարմագիրը» բառից հետո ավելացնել «ինչպես նաեւ ըստ ներկայացված ցուցակների` դիտորդներին տրվող կնքված վկայականները» բառակապակցությունը եւ ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ. «Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց վկայականները կնքվում են նաեւ դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիր ստացած համապատասխան կազմակերպությունների կնիքով»:

Հոդված 11 . Օրենսգրքի 30 հոդվածի

ա) 1 մասի 1 կետում ավելացնել. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հետեւել քվեաթերթիկների տպագրման, փոխադրման եւ պահպանման գործընթացներին»:

բ) 1 մասը լրացնել նոր 4) կետով. «4) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ազատ տեղաշարժվել տեղամասային կենտրոնում՝ քվեաթերթիկների ու քվեատուփի պարզորոշ դիտարկման համար:»:

գ) 5 մասում ավելացնել «ընտրական բոլոր գործընթացներում» բառակապակցությունը:

Հոդված 12 . Օրենսգրքի 34 հոդվածում

ա) 1 մասի վերջում ավելացնել «որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ վերապատրաստման արդյունքում ստացել են որակավորման վկայականներ» նախադասությունը:

բ) 4 մասի վերջում ավելացնել «ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատասխանատվության ենթարկված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ» բառակապակցությունը:

գ) լրացնել նոր 5 մասով` հետեւյալ բովանդակությամբ. «Ընտրական հանձնաժողովի անդամին արգելվում է մասնակցել նախընտրական քարոզչությանը»:

Հոդված 13 . Օրենսգրքի 35 հոդվածի 2 մասում «քառասուներորդ» բառը փոխարինել «վաթսուներորդ»-ով:

Հոդված 14. Օրենսգրքի 38 հոդվածի 2 մասի 7) կետը լրացնել «բայց ոչ ուշ, քան ընտրության օրվանից 2 օր առաջ» նախադասությամբ:

Հոդված 15 . Օրենսգրքի 39 հոդվածի 7 մասում երկրորդ նախադասության «քվեարկության մասնակիցների» բառակապակցությունը փոխարինել «հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի» բառակապակցությամբ, իսկ երրորդ նախադասությունը հանել:

Հոդված 16 . Օրենսգրքի 41 հոդվածի 1 մասը լրացնել նոր` 291 կետով հետեւյալ բովանդակությամբ. «291 ) սահմանում է ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների համար դասընթացներ կազմակերպելու եւ որակավորման վկայականներ տալու կարգը»:

Հոդված 17 . Օրենսգրքի 42 հոդվածի 1 մասի 11) կետում «համայնքի ղեկավարի կողմից» բառակապակցությունը հանել:

Հոդված 18 . Օրենսգրքի 45 հոդվածը լրացնել երկրորդ պարբերությամբ. «Ընտրական հանձնաժողովները պարտավոր են դատախազության մարմիններին հնգօրյա ժամկետում հայտնել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված իրավախախտումների մասին:»:

Հոդված 19 . Օրենսգրքի 57 հոդվածի 5 մասում «հանձնաժողովի 2 անդամի կամ 2 վստահված անձի պահանջով» արտահայտությունը փոխել «հանձնաժողովի 1 անդամի կամ 1 վստահված անձի պահանջով» արտահայտությամբ:

Հոդված 20. Օրենսգրքի 67 հոդվածի

ա) 7 մասի 7) կետը հանել:

բ) 10 մասում «2-րդ եւ 3-րդ կետերում» բառակապակցությունը փոխարինել «7-րդ կետում» բառակապակցությամբ:

գ) 11 մասը հանել:

Հոդված 21. Օրենսգրքի 68 հոդվածի 4 մասը հանել:

Հոդված 22. Օրենսգրքի 69 եւ 70 հոդվածները հանել:

Հոդված 23. Օրենսգրքի 71 հոդվածի 1 մասում «5000»-ը փոխարինել «10 000»-ով:

Հոդված 24. Օրենսգրքի 72 հոդվածում

ա) 2 մասում «1-ին եւ 2-րդ կետերով» բառակապակցությունը փոխարինել «2-րդ կետով» բառակապակցությամբ:

բ) 2 մասի 1) կետը հանել:

գ) 2 մասի 6 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «թեկնածու առաջադրված քաղաքացու եւ նրա փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը»:

դ) ավելացնել նոր 21 մասով հետեւյալ բովանդակությամբ. «Թեկնածու առաջադրված քաղաքացու եւ նրա փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման ընթացակարգը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով:

«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հայտարարատու համարված թեկնածուները եւ նրա փոխկապակցված անձինք ներկայացնում են լիազորված պետական մարմնի կողմից վավերացված հայտարարագրերի կրկնօրինակները, որոնք տրամադրվում են դիմելուց հետո եռօրյա ժամկետում »:

Հոդված 25. Օրենսգրքի 73 հոդվածի

ա) 1 մասի 2) կետը հանել:

բ) 1 մասը լրացնել նոր պարբերությամբ. «Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունների կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է »:

Հոդված 26. Օրենսգրքի 82 հոդվածի 3 մասում «5» թիվը փոխարինել «3» թվով:

Հոդված 27. Օրենսգրքի 89 հոդվածի 4 մասը հանել:

Հոդված 28. Օրենսգրքի 92 հոդվածի 2 մասը հանել:

Հոդված 29. Օրենսգրքի 94 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 94. Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:»:

Հոդված 30. Օրենսգրքի 95 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 95. Ազգային ժողովի ընտրություններն անց են կացվում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով հետեւյալ տոկոսային հարաբերությամբ. _ :

Հոդված 31. Օրենսգրքի 99 հոդվածի 8 մասում «կուսակցությունները» բառից հետո ավելացնել «կուսակցությունների դաշինքները» բառակապակցությունը:

Հոդված 32. Օրենսգրքի 100 հոդվածում

ա) 3 մասի 3), 4), 5), 7) կետերը հանել:

բ) 6, 9 եւ 10 մասերը հանել:

Հոդված 33. Օրենսգրքի 101 հոդվածի

ա) 1 մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «կուսակցության ընտրական ցուցակը գրանցվում է, եթե կուսակցությունը սահմանաված ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացրել է

1) նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

2) տեղեկանք՝ կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.

3) տեղեկանք՝ կուսակցությունների ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

4) թեկնածու առաջադրված քաղաքացու եւ նրա փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը»:

բ) ավելացնել նոր 11 մասով հետեւյալ բովանդակությամբ. «Թեկնածու առաջադրված քաղաքացու եւ նրա փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման ընթացակարգը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով:

«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հայտարարատու համարված թեկնածուները եւ նրա փոխկապակցված անձինք ներկայացնում են լիազորված պետական մարմնի կողմից վավերացված հայտարարագրերի կրկնօրինակները, որոնք տրամադրվում են դիմելուց հետո եռօրյա ժամկետում »:ից հանել «եւ նրա առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում առկա է առնվազն 30000 վավեր ստորագրություն» բառակապակցությունը:

Հոդված 34. Օրենսգրքի 102 հոդվածում`

ա) 1 մասի 1) կետը հանել:

բ) 1 մասում ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ. «Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում կուսակցության ցուցակը գրանցվում է»:

գ) 2 մասւոմ ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ. «Կուսակցության ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է»:

Հոդված 35. Օրենսգրքի 104 հոդվածի

ա) վերնագրում «կուսակցությունների» բառից հետո ավելացնել «եւ կուսակցությունների դաշինքների» արտահայտությունը:

բ) 1 մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները։»:

գ) 2 մասում «Կուսակցությունները» բառից հետո ավելացնել «եւ կուսակցությունների դաշինքները» արտահայտությունը:

դ) 3 մասը լրացնել նոր պարբերությամբ. «Կուսակցությունների դաշինքները Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն իրականացնում են դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ:»:

Հոդված 36. Օրենսգրքի 105 հոդվածի 4 մասը հանել:

Հոդված 37 . Օրենսգրքի 106 հոդվածի

ա) 1 եւ 2 մասերում «կուսակցության» բառից հետո ավելացնել «կուսակցությունների դաշինքների» արտահայտությունը:

բ) 1 մասի «ընդունած որոշումը» բառերից հետո ավելացնել «կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշումը» արտահայտությունը, իսկ 6 կետը հանել:

Հոդված 38 . Օրենսգրքի 107 հոդվածը հանել:

Հոդված 39 . Օրենսգրքի 108 հոդվածում

ա) 2 մասի 1) կետը հանել եւ ավելացնել նոր` 5) կետ հետեւյալ բովանդակությամբ. «5) թեկնածու առաջադրված քաղաքացու եւ նրա փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը»:

բ) լրացնել նոր 21 մասով հետեւյալ բովանդակությամբ. «Թեկնածու առաջադրված քաղաքացու եւ նրա փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման ընթացակարգը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով:

«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հայտարարատու համարված թեկնածուները եւ նրա փոխկապակցված անձինք ներկայացնում են լիազորված պետական մարմնի կողմից վավերացված հայտարարագրերի կրկնօրինակները, որոնք տրամադրվում են դիմելուց հետո եռօրյա ժամկետում »:

գ) 2 մասի 2 կետում «100»-ը փոխարինել «200»-ով:

դ) 4 մասից 1 կետը հանել:

ե) 4 մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում թեկնածուն գրանցվում է»:

Հոդված 40 . Օրենսգրքի 114 հոդվածի

ա/ 3 մասում առաջին նախադասությունը լրացնել «մեկ տպագրատան միջոցով» արտահայտությամբ

բ/ 7 մասում «5» թիվը փոխարինել «3» թվով:

Հոդված 41 . Օրենսգրքի 115 հոդվածի 2 մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների եւ կուսակցությունների դաշիքների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի` համապատասխանաբար առնվազն 5 եւ 7 տոկոսը: Եթե բոլոր կուսակցությունների եւ կուսակցությունների դաշիքների ընտրական ցուցակների օգտին տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի` համապատասխանաբար առնվազն 5 եւ 7 տոկոս ձայներ ստացել է ընդամենը մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են հաջորդ երկու՝ առավելագույն տոկոս ձայներ ստացած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Եթե Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցում է մինչեւ 3 կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները)»:

Հոդված 42 . Օրենսգրքի 117 հոդվածի

ա) 3 մասից հանել «իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 65, եւ ոչ ուշ, քան 60 օր առաջ» նախադասությունը:

բ) 6 մասից հանել «իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստանում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 65, եւ ոչ ուշ, քան 60 օր առաջ» նախադասությունը:

գ) 9 մասը հանել:

Հոդված 43. Օրենսգրքի 123 հոդվածում

ա) 5 մասի 4) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4) թեկնածու առաջադրված քաղաքացու եւ նրա փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը»:

բ) լրացնել նոր 51 մասով հետեւյալ բովանդակությամբ. «Թեկնածու առաջադրված քաղաքացու եւ նրա փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման ընթացակարգը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով:

«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հայտարարատու համարված թեկնածուները եւ նրա փոխկապակցված անձինք ներկայացնում են լիազորված պետական մարմնի կողմից վավերացված հայտարարագրերի կրկնօրինակները, որոնք տրամադրվում են դիմելուց հետո եռօրյա ժամկետում »:

Հոդված 44. Օրենսգրքի 124 հոդվածի 2 մասում ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ. «Համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ առաջադրված թեկնածուի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում թեկնածուն գրանցվում է»:

Հոդված 45. Օրենսգրքի 130 հոդվածի 4 մասում «5» թիվը փոխարինել «3» թվով:

Հոդված 46. Օրենսգրքի 134 հոդվածի 4 մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքում ընտրված են համարվում առավելագույն կողմ ձայներ ստացած համայնքի ավագանու առաջին 7 թեկնածուները: Երկու եւ երեք բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքում ընտրված են համարվում առավելագույն կողմ ձայներ ստացած համայնքի ավագանու առաջին 5 թեկնածուները»:

Հոդված 47 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: