Հոդված 1. Վավերացնել 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված 111 «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը ստորագրվել է 2000թ. դեկտեմբերի 1-ին:
Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության եւ Ուկրաինայի կողմից:
Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն արձանագրությունն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:
Արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվել են Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության կողմից:
2024թ. մարտի 5-ի դրությամբ Արձանագրությունն ուժի մեջ չի մտել:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» 2000Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերի դրույթներով:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Արձանագրությունը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» 2000թ. դեկտեմբերի 1-ին ստորագրված արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» 2000թ. դեկտեմբերի 1-ին ստորագրված արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:
ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ գործընկերներ,
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2024 թվականի հունվարի 22-ի թիվ 1111/3235-24 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» 2000թ. դեկտեմբերի 1-ին ստորագրված արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2000թ. դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) նպատակն է Անկախ Պետությունների Համագործակցության իրավապայմանագրային հենքի գույքագրումը: Կողմերն արձանագրում են Արձանագրության թիվ 1 հավելվածում թվարկված պայմանագրերի դադարեցումը՝ դրանց գործողության ժամկետը լրանալու եւ հետագա պայմանագրեր կնքելու պատճառով: Արձանագրության թիվ 2 հավելվածում թվարկված պայմանագրերը դադարեցնում են իրենց գործողությունն այդ պայմանագրերի մասնակից պետությունների միջեւ հարաբերություններում` Արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերի դրույթներով: Միաժամանակ հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Արձանագրությունը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել է, որ Արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արձանագրության վավերացումը կամ հաստատումը գտնում է նպատակահարմար եւ միջազգային պայմանագիրը ՀՀ-ի համար պարտադիր ճանաչելուն ուղղված ներպետական ընթացակարգի առնչությամբ որեւէ այլ նկատառում չունի՝ նկատի ունենալով, որ միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին եզրակացության տրամադրումը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավասությունների շրջանակում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում 2000թ. դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրության համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արձանագրության կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում