Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-330-30.06.2004,07.07.2004-ՊԻ,ԵԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1 . «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրա՟՟՟պետության 2003 թվականիհոկտեմբերի 21-ի ՀՕ-23-Ն օրենքի 23-րդ հոդ՟վածի 4-րդ մասից հանել երկրորդ եւ երրորդ նախադասությունները:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մարդու իրավունքներիպաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ եւ երրորդ նախադասություններում ամրագրված դրույթների եւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ինչպես հիմնական գաղափարախոսության, այնպես էլ առանձին հոդվածների միջեւ սկզբունքային հակասությունների առկայությամբ:

Մասնավորապես խաթարվում է մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու գաղափարը, անորոշ է դառնում տվյալ անձի քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու դեպքում այդ պաշտոնի իրավական կարգավիճակը, քանի որ չկան սահմանված հիմքեր այդ պաշտոնը ժամանակավոր թափուր համարելու համար, իսկ թափուր հայտարարելու եւ այլ անձի կողմից այն զբաղեցնելուց հետո եթե մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձը պայմանագրի ժամկետը լրանալուց հետոօգտվի նախկին ծառայությանն անցնելու երաշխիքից, ապա կխախտվի տվյալ պահին այդ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի անփոփոխելիության երաշխիքը, ինչպես նաեւ կբացակայի տվյալ քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու օրինական հիմքը:

Նմանատիպ ակնառու եւ հավանական հակասություններ առաջանալու դեպքում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասիհամաձայն՝ կգործի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, բացի այդ քանի որ քաղաքացիական ծառայության թափուր, ժամանակավոր թափուր պաշտոն, զբաղեցնելու կարգի, քաղաքացիական ծառայության ստաժի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ապա «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի պահանջների համաձայն՝ անհրաժեշտ է«Մարդու իրավունքներիպաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ եւ երրորդ նախադասություններն ուժը կորցրած ճանաչել: