Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-330-30.06.2004,07.07.2004-ՊԻ,ԵԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 հոկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-23) 23-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) հանել երկրորդ նախադասությունը.

2) երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պաշտպանի աշխատակազմում աշխատանքի անցնելու համար քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձի պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: