2004թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության
Նախագահի
նկատառումներով
վերադարձվել է Ազգային ժողով:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 հոկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-23) 23-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) հանել երկրորդ նախադասությունը.
2) երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պաշտպանի աշխատակազմում աշխատանքի անցնելու համար քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձի՝ պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:»:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը՝ Ազգային ժողովի քննարկմանն եմ վերադարձնում Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետեւյալ նկատառումով.
Անհրաժեշտ եմ համարում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ներդրումը:
Այդ կապակցությամբ առարկում եմ ներկայացված օրենքի ընդունմանը եւ առաջարկում նախաձեռնել նոր օրենքի ընդունում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայություն նախատեսելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ.Քոչարյան
20 նոյեմբերի 2004թ.