ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` օրենք) 36-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք ո անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «3.Առողջապահության բնագավառ» բաժնի`
1) 1-ին կետը լրացնել «Ո» տառով՝ 8-րդ սյունակում,
2) 2-րդ կետը լրացնել «Հ» տառով՝ 9-րդ սյունակում:
ՀՈԴՎԱԾ 3.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «3.Առողջապահության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով`
6. |
Դեղերի մեծածախ իրացում |
ԿՄ |
Բ |
- |
Փ |
- |
Ո |
Հ |
Վ |
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: