Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-7701-27.04.2015-ԱՄ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` օրենք) 36-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «3.Առողջապահության բնագավառ» բաժնի`

1) 1-ին կետը լրացնել «Ո» տառով՝ 8-րդ սյունակում,

2) 2-րդ կետը լրացնել «Հ» տառով՝ 9-րդ սյունակում:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «3.Առողջապահության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով`

6.

Դեղերի մեծածախ իրացում

ԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: